Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Հարությունյանի եղբորն առայժ թույլ չեն տալիս տեսակցել եղբորը

Օգոստոս 04,2013 16:39

Մոսկվայի մատույցներում, 18 մարդու կյանք խլած ավտովթարի հիմնական կասկածյալ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի ընտանիքը սպասողական վիճակում է:

1in.am-ի հետ զրույցում նրա դուստրը` Լիլիթ Հարությունյանն ասել է, որ սպասում են, որպեսզի գործով նշանակված փորձաքննությունների պատասխանները ստացվեն եւ գործը նոր փուլ մտնի, որի արդյունքում Հրաչյա Հարությունյանը, ամենայն հավանականությամբ, կարդարացվի:

Հրաչյա Հարությունյանի դուստրը տեղեկացրել է, որ երեք օր առաջ Մոսկվա է մեկնել իր հորեղբայրը՝հորը տեսակցելու մեծ ցանկությամբ, բայց ավաղ, դա դեռեւս չի հաջողվել: Ըստ նրա՝ թույլ չեն տվել, թեեւ դեռ բանակցությունները շարունակվում են. «Ներկայումս հորեղբայրս ոչինչ չի կարող անել, պետք է սպասի, իսկ փաստաբանները նույնիսկ ոչինչ չեն ասում այս մասին: Սպասում ենք: Հույս ունեինք, որ գնալու դեպքում գոնե նա կկարողանար տեսնել հորս, որպեսզի շատ անհանգիստ չլինեինք: Իսկ այսօր միայն ասում են, որ պետք է փորձաքննությունների պատասխանները ստացվեն, ապա նոր որեւէ փոփոխություն տեղի կունենա: Ինչ է մնում անել՝ սպասել»:

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031