Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ. «Տիգրան Սարգսյանի փոխարեն Պողոս Պողոսյանն էլ լինի`բան չի փոխի»

Օգոստոս 08,2013 13:14

Ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանն այսօր «Արմատ» ակումբում խոսելով մյուս ազատամարտիկների հետ ունեցած իրենց տարաձայնությունների մասին՝ ասաց. «Ազատամարտիկների մեջ պառակտում չի լինում, գուցե լինեն տարաձայնություններ: Այսօր Ազատության հրապարակում մենք բարձրացնելու ենք ազգի հավերժաերթի հարցերը ու տղաները, որոնք Վարդենիսում են, հոգով էլի մեզ հետ են: Տարաձայնությունները եղել են այն հարցի հետ կապված, որ մեր տղաները հավատացել են, թե կառավարությունը կարող է մեր հարցերը լուծել, բայց եթե այդպես է, ինչու մինչ այսօր չեն լուծել: Նրանք հավատում են, իսկ մենք ոչ… Մենք անձերի հետ խնդիր չունենք, նույն Սերժիկ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը մեր մարտական ընկերներն են եղել, բայց այս համակարգում բոլորն են աղտոտվում»:

Խաչատրյանի խոսքով` առ այսօր իրենք շոշափելի արդյունք չեն տեսել, միայն խոստումներ են. «Տեւական ժամանակ նկատելով կառավարության մեր հանդեպ որդեգրած որոշումը` մենք կասկածամիտ ենք, որ նրանք կարող են մեր հարցերը լուծել: Մենք վստահ ենք, որ Տիգրան Սարգսյանի փոխարեն Պողոս Պողոսյանն էլ լինի՝ բան չի փոխի, դրա համար էլ մենք նրանց ոչ թե հրաժարականն ենք պահանջում, այլ, որ աշխատեն»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հարգելի Ազատամարտիկներ, որ նրանք կաշխատեն, ես կասկած չունեմ, բայց ոչ թե՛ մեր ու ձեր, կամ
    երկրի բնակճության համար, այլ օֆշորային գոտիների:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031