Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզի դատախազությունը «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ դեմ քրեական գործ հարուցելու մասին որոշում է կայացրել

Օգոստոս 08,2013 16:58

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 1-ին «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ին պատկանող Գեղանուշի պոչամբարի պոչատար խողովակաշարում տեղի էր ունեցել վթար, որի հետեւանքով ծանր մետաղներով հարուստ պոչերի արտահոսք էր տեղի ունեցել եւ շրջակա միջավայրին վնաս հասցվել:

Օգոստոսի 7-ին Սյունիքի մարզի դատախազությունը 2012թ. դեկտեմբերի 1-ին ընկերության կողմից վտանգավոր քիմիական նյութեր փոխադրելու կանոնները խախտելու հետեւանքով, անզգուշությամբ շրջակա միջավայրին՝ ճանապարհի մերձակա 30քմ հողատարածքին, էական՝ 300 հազար դրամ վնաս պատճառելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի առաջին մասով: Նյութերն ուղարկվել են Սյունիքի մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու նպատակով:

Ընկերությունն այն ժամանակ մամլո հաղորդագրությամբ հայտարարել էր, որ իրենց նախնական ուսումնասիրությունների համաձայն, արտահոսքի հավանական պատճառը սաբոտաժն է եւ քննադատել էր կատարվածը:

Ինչպես Aravot.am-ին փոխանցել էր ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը՝
չորս ժամ տեւած վթարի հետեւանքով մոտ 128 տոննա ապարախյուս էր լցվել շրջակա միջավայր եւ Գեղանուշ գետ, որտեղից էլ թափոնաջրերը լցվել էին Ողջի գետ: 30 քմ հողատարածքի աղտոտվածության եւ ջրային ռեսուրսների հասցված ընդհանուր վնասը կազմել էր 2 մլն 4 հազար 8 հարյուր դրամ:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031