Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Մանուկյան. «Պատերազմն ավարտված չէ»

Օգոստոս 09,2013 12:37

«Սիրիական իշխանությունները նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցրել, սկսած մայիս ամսից: Ապա սկսվեց Հալեպի օպերացիան, ինչի հետ կապված սիրիական զորքերը հստակ ժամկետ նշեցին, ասելով, թե մինչ աշուն ամեն ինչ կավարտվի»,- Այսօր «Հայացք» ակումբում ասաց արեւելագետ, Սիրիայի հարցերով փորձագետ Սուրեն Մանուկյանը:

Խոսելով Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին` Մանուկյանը նշեց, որ այժմ սիրիական իշխանություններն են թելադրում պատերազմի զարգացումները, այսինքն, թե որ քաղաքում կլինի հաջորդ բախումները: Բացի այդ` սիրիական իշխանության կողմից հայտարարվեց, որ սիրիական զորքերում կռվում են նաեւ այլ զորքեր:

«Այս ամռանը հստակ ընդգծվեց, որ ընդդիմությունը տարանջատվեց երկու թեւի: Դա մի կողմից սիրիական ազատ բանակն է, մյուս կողմից` իսլամականները: Ցցուն ընդգծվեց նաեւ քրդական գործոնի աճը: Սիրիայում մինչեւ վերջին շրջանը նրանք չեզոքություն էին պահպանում»,- ասաց Մանուկյանը: Իսկ ընդհանուր առմամբ`խառը իրավիճակ է, պատերազմն ավարտված չէ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031