Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանը հետաքրքրված է հասարակական տրանսպորտի ոլորտում միասնական տոմսի ներդրման հարցում

Օգոստոս 09,2013 18:04

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Աքսիս քորփորեյթ» իսպանական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակում քննարկվել են քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում մասնագիտացած ընկերության հետ հնարավոր համագործակցության հարցեր:

Ողջունելով հյուրերին և կարևորելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումները` Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում ձեռնարկված քայլերի արդյունքում կյանքի են կոչվել մի շարք համատեղ ծրագրեր:

«Երևանի քաղաքապետարանը մշտապես ողջունել է մասնավոր ընկերությունների ներգրավվածությունը՝ ի շահ Երևանի ու երևանցիների իրականացվող ծրագրերում: Տարբեր երկրներում ձեր ընկերության կողմից ծավալած գործունեությունն ու կուտակած փորձը, վստահ եմ, փոխշահավետ համագործակցության հնարավորություն կընձեռի: Եվ վստահեցնում եմ, որ մենք բաց և պատրաստակամ ենք համագործակցության համար»,- ընդգծել է քաղաքապետը: Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ Երևանի քաղաքապետարանն այսօր հետաքրքրված է, մասնավորապես, հասարակական տրանսպորտի ոլորտում միասնական տոմսի ներդրման հարցում և հույս է հայտնել, որ իսպանական փորձառու ընկերությունը կկարողանա որոշակիորեն օգտակար լինել այդ հարցում:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հանդիպման և համագործակցության պատրաստակամության համար` «Աքսիս քորփորեյթ» ընկերության բաժնետեր Անտոնիո Ասենսիոն նշել է, որ տրանսպորտի ոլորտի բարեփոխումների իրենց մոտեցումները ներառում են զարգացման այնպիսի ռազմավարություն, որը հիմնված է  մի քանի գործոնների զուգահեռ ակտիվացման վրա:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորելու համատեղ աշխատանքային խումբ և քննարկել փոխգործակցության առաջարկների ամբողջական փաթեթը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031