Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի գործով» հագուստները չեն առգրավվել. հագուստների մասին կան միայն ցուցմունքներ

Օգոստոս 09,2013 18:39

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանի, Դավիթ Ադամյանի, Նորայր Հայրապետյանի, Արմաններ` Խաչատրյանի եւ Բաղդասարյանի, Արթուր Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը:
Դատարան չէր ներկայացել ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանը: Ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Միհրան Պողոսյանն ասաց, որ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի հարազատները պայմանագիր են կնքել իր հետ, որպեսզի  իրականացնի նրա պաշտպանությունը: Դրան կողմերից որեւէ մեկը չառարկեց, ինչպես չառարկեցին նախորդ օգոստոսի երկուսի նիստի ժամանակ, երբ նման համատեղում եղավ, երբ Արման Բաղդասարյանի հարազատները խնդրեցին, որ դատարան ներկայացած Երեմ Սարգսյանը պաշտպանի իրենց որդուն:
Նման մարտավարությունը մի նպատակի ունի չհետաձգել նիստը:

Երեկվա ամսաթվով դատարանին միջնորդություն ներկայացրեց տուժողներ Արտակ Բայադյանի, Գարիկ Սողոմոնյանի, Էդգար Նիկոյանի եւ Արկադի Աղաջանյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Եգորյանը:
Չկային տուժողները, չկային նրանց ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանն ու ռեստորանային համալիրում անցյալ տարի բռնարարքի հետեւանքով սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը:
Ըստ էության երեկվա թվագրությամբ միջնորդությունը նույնն էր, ինչին  անդրադարձել ենք օգոստոսի երկուսի նիստը լուսաբանելիս:

Տիգրան Եգորյանը դատարանին միջնորդում էր առգրավվել ամբաստանյալներ Գարիկ մարգարյանի, Նորայր հայրապետյանի հագուստները, մասնավորապես վերնաշապիկն ու տաբատը, ինքը նախաքննություն իրականացնող մարմինը չի արել, եւ այդ ճանաչել իրեղեն ապացույց, երաշխավորելով դրա պահպանությունը:
Դատարանն ասաց, որ նման գործառույթ չունի, նկատի ունենալով առգրավվման, քննչական այլ գործառույթներ իրականացնելու: Սակայն դրանով հանդերձ, դատավորին հետաքրքրում էր, թե եթե անգամ նման ապացույց ձեռք բերելու համար փորձի քայլ անել ինչպիսին է պատկերը: Դատավորը հարցրեց տուժողների ներկայացուցչին, թե որտեղ են գտնվում հագուստները, արդյոք,մ ունի նման տեղեկատվություն: Պարզվեց, որ նման տեղեկատվություն չունի տուժող կողմը:

Դատարանն ավելի հեռուն գնաց. դիմեց ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանին եւ Նորայր Հայրապետյանին: Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանն ասաց, որ ջինսե տաբատը եւ սեւ վերնաշապիկը կրել է ինչպես ցուցմունք տալու օրը, այնպես էլ «բերդում», ուր մաշվել են դրանք: Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Միհրան Պողոսյանը պատասխանեց նրա փոխարեն, հայտնելով, թե դեպքից մեկ օր հետո է ցուցմունք տվել իր պաշտպանյալը, հագուստը, որը նկարագրված է կասկածյալի կարգավիճակում տրված ցուցմունքում, մաշվել է, չկա:
Տուժողների ներկայացուցիչը միջնորդել էր, որպեսզի դատարանում իրեղեն ապացույց ճանաչվի նաեւ Արտակ Բայադյանի տաբատը, որը նույնպես չի առգրավվել, ինչպես` հանգուցյալ Վահե Ավետյանի տաբատը:

Ի դեպ, ըստ արձանագրության, տուժող Արտակ Բայադյանի տաբատի վրա առկա են եղել արյան հետքեր, ինչը չի եղել նրա վերնաշապիկի վրա:

Փաստաբան Տիգրան Եգորյանը միջնորդում էր, որպեսզի դրանք առգրավվելուց հետո անցկացվեն կենսաբանական փորձաքննություն, որով կպարզվեր, թե ամբաստանյալներ-տուժողներ շփումներ եղել են, թե ոչ: Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան, ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Թովմասյանն ասաց, թե այն տպավորությունը թող չստեղծվի, թե իրենք դեմ կլինեին իրեղեն ապացույցների ձեռքբերմանը: Սակայն ըստ նրա, չկա հիմնավոր ապացույց, որպեսզի տվյալ միջնորդությունը իրականացվի:

Ըստ Տիգրան Եգորյանի էլ, նախաքննական մարմինը գիտակցել է իր գործողությունները, սակայն իր գործողությունները չի հասցրել ավարտին: 
Դատավորը դիմեց մեղադրողին, ակնարկելով, որ կա այս գործից անջատված մաս, եւ որը «հնարավոր հետքերի մասով» քննություն պիտի տարվի, ինչից հետո այս դատարանը կարտահայտի իր դիրքորոշումը միջնորդության հետ կապված:
Դատական նիստը նշանակվեց օգոստոսի 16-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031