Լրահոս
Օրվա լրահոսը

Եռաչափ նկարներ` Ազատության հրապարակում

Օգոստոս 13,2013 17:35

«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում առաջիկա օրերին հերթական հետաքրքիր անակնկալն է երևանցիներին մատուցվելու: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ազատության հրապարակում աշխատանքներ են տարվում եռաչափ նկարների ստեղծման ուղղությամբ:

Այդ նպատակով Երևանում է Գերմանիայից ժամանած աշխարհահռչակ եռաչափ (3D) նկարիչ Նիկոլայ Արնդտը: Եռաչափ գլխավոր նկարի` Կարապի լճի թեման ընտրվել է տեղանքին համապատասխան և առաջին անգամ է պատկերվում: Աշխատանքը կատարվում է ծածկի տակ` հատուկ ջրակայուն և ջերմակայուն ներկերով: Զուգահեռ, Ազատության հրապարակում, Նիկոլայ Արնդտի խորհուրդներով, եռաչափ նկարներ են ստեղծվում երիտասարդ հայ նկարիչների ձեռքով:

Օգոստոսի 10-ից մեկնարկած աշխատանքները վերջնական տեսք կստանան երկու օրից: Նշենք, որ երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը կկարողանան լուսանկարվել և եռաչափ պատկերը հստակ տեսնել միայն կոնկրետ նշված կետից:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031