Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանյան ամառ» ակցիայի հերթական անակնկալը երեխաներին

Օգոստոս 15,2013 19:01

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ օգոստոսի մեկից  մեկնարկած  «Երևանյան ամառ» մեկամսյա ծրագրի միջոցառումներից հերթականը «Հաղթանակ» զբոսայգում էր: Այստեղ առավոտյան ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00 –ն բոլոր կարուսելներն ու խաղային ատրակցիոնները  մինչև 16 տարեկան երեխաների համար անվճար են եղել:  Երեխաների հետ զբոսայգի եկած ծնողներն իրենց գոհունակությունն են հայտնել Երևանի քաղաքապետարանին  այս նախաձեռնության համար՝ ուրախությամբ հատկանշելով, որ նմանատիպ ակցիաները  պարբերական բնույթ են կրում: «Հաղթանակ» զբոսայգու տարածքում միջոցառումների ընթացքին հետևել են Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը: Մինչ այս,  առանձին օրերի,  անվճար ակցիաներ են անցկացվել Երևանի կենդանաբանական այգում ու մանկական երկաթուղում: «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում կանցկացվեն նաև մշակութային, մարզական ու առողջապահական միջոցառումներ, իսկ բակերում ` նաև բակային ճամբարներ: «Երևանյան ամառը» ծավալուն ծրագիր է, որի հիմնական նպատակը ամռան վերջին ամիսը փոքրիկ երևանցիների ու նաև նրանց ծնողների համար հետաքրքիր ու բազմաբովանդակ դարձնելն է:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031