Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ արծաթ եւ մեկ բրոնզ՝ աշխարհի առաջնությունում

Օգոստոս 18,2013 21:10

Սոֆիայում ավարտվեց նաեւ ազատ ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորած Հայաստանի  հավաքականը Բուլղարիայի մայրաքաղաքում նվաճեց մեկական արծաթե եւ բրոնզե մեդալ:
Այսօր մրցագորգ մտած մեր չորս ըմբիշներից միայն 55 կգ քաշային Արտակ Հովհաննիսյանը բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճան: Նրա թիմակիցներ Արեն Ալեքյանը (66 կգ) եւ Համլետ Աբրահամյանը (120 կգ)   նույնպես բրոնզե մեդալի շանս ունեին, սակայն նրանք պարտվեցին սփոփիչ գոտեմարտերում: Իսկ մեր հավաքականի անդամներն իրենց քաշային կարգերում զբաղեցրին այսպիսի տեղեր:
3. Արտակ Հովհաննիսյան՝ 55 կգ
24. Աշոտ Վելիցյան՝ 60 կգ
9. Արեն Ալեքյան՝ 66 կգ
15.  Գեւորգ Համբարձումյան՝ 74 կգ
10. Շամիր Աթյան՝ 84 կգ
2. Վիկտոր Կազիշվիլի՝ 96 կգ
9. Համլետ Աբրահամյան՝ 120 կգ

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031