Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում առաջադրվել են երեք փաստաբաններ

Օգոստոս 19,2013 12:50

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնի համար  առաջադրվել են   երեք փաստաբաններ՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ, փաստաբան Արա Զոհրաբյանը, փաստաբաններ Աշոտ  Թադևոսյանը և Տիգրան Աթանեսյանը: Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց  Հայաստանի Հանրապետության  փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանը:

Պալատի նախագահի թեկնածուների առաջադրումը (ինքնաառաջադրումը) սկսվել    է    2013թ. օգոստոսի 17-ից    և   կավարտվի 2013թ. օգոստոսի 22-ին: Գրանցված թեկնածուները քարոզչությունը կարող են սկսել  2013թ. օգոստոսի 23-ից, որը կավարտվի 2013թ. սեպտեմբերի 13-ին ժամը 18.00-ին:

ՀՀ փաստաբանների պալատի նախագաh Ռուբեն Սահակյանի որոշմամբ,  2013թ. սեպտեմբերի 14-ին` ժամը 09:00-ից  կհրավիրվի Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով` Պալատի նախագահի ընտրության համար. քվեարկությունը կսկսվի 2013 թվականի սեպտեմբերի 14-ին` ժամը 09.00-ին և կավարտվի նույն օրը` ժամը 17.00-ին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031