Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանն այսօր այցելեց Կոմիտասի 5 հասցեի բնակիչներին, լսեց նրանց դժգոհությունները:
«Ստեղ, որ փոքր շենք ա կառուցվում, ձեզ ի՞նչ ա խանգարում»,- հարցրեց պարոն Անտոնյանը բնակիչներին:

Համայնքի ղեկավարը հետո դիմեց մյուս բնակիչներին, ասաց` դուք էլ խոսեք. «Սաղ լսեմ, որ բոլորին պատասխանեմ»:
Կարդացեք նաև
Բնակիչներից մեկին էլ նախատեց, երբ նա իրեն արհամարհված շենքի բնակիչ համարեց. «Արհամարհված չի, լավ էլ հարմարված շենք ա: Արհամարհված լիներ, էդ մուտքերը չէին վերանորոգվի, բակը չէր բարեկարգվի, դուք չէիք արհամարհվի: Թաղապետն անձամբ եկել, ձեր հետ խոսացել ա, թաղապետին էլ ասել ես` քո տղեն ա»:

Համայնքի ղեկավարը նաեւ ասաց, որ նախկինում այդտեղ նախատեսված էր 14 հարկանի շենք, բայց քաղաքապետի ու բնակիչների հետ հանդիպումից հետո, որոշվեց` ոչ ավելի, քան 7 հարկը. «50 մետր բարձրության շենք էր նախատեսված կառուցել: Քաղաքապետը լսել է բնակիչներին եւ նրանց խնդրանքին ընդառաջելով` պահանջել է, որ շինարարը նախատեսված շենքի ուղիղ կեսը կառուցի»:
Պարոն Անտոնյանը հիմնավոր չի համարում բնակիչների բողոքը. «Բողոքի մասնակիցներից միայն 2-3 են բնակիչներ, որոնց հետ ես հանդիպել եմ, ցույց եմ տվել` ինչպես է կառուցվում եւ նրանց հետ համաձայնություն է եղել, մնացածն էստեղի բնակիչները չեն: Շինարարությունը կատարվում է օրենքի սահմաններում»:
«Ո՞նց թե համաձայնել են, ես չգիտեմ` ինչ համաձայնության մասին է խոսքը»,- զայրացավ բնակիչներից մեկը:
«Չգիտեմ` դուք ով եք»,- զարմացավ պարոն Անտոնյանը:
«Ոնց` չգիտեմ: Ես էս շենքի բնակիչ եմ, ուրեմն անձնագրո՞վ պիտի ման գամ, որ դուք ճանաչեք»:
Բնակիչներն էլ հերքեցին, որ համաձայնություն է եղել:
«Մի րոպե նայեք իմ աչքերին: Մենք բանավոր համաձայնության չե՞նք եկել»,- հարցրեց համայնքի ղեկավարը:
Բնակիչներն էլ` ո~չ, ո~չ , համաձայնություն չի եղել գոռացին ու պահանջեցին. «Դուք բերեք օրենքով հաստատված նախագիծը, որը կհամապատասխանի քաղաքաշինական բոլոր նորմերին, եւ այլեւս ոչ մի խոսակցություն չի լինի»:
Պարոն Անտոնյանն էլ խոստացավ. «Ուրեմն նախագիծը կա, ես անձամբ կբերեմ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































В Aрабкирском районе творится такой хаос! посмотрите на крыши все понастроили мансарды !
схема очень простая взятка участковому милиционеру! взятка (tagapetaranu) немного денег для узаконивание! а господин Антонян хороши tagaped! к сожалению я не открываю новую америку !все знают обетом! но кто платит тот всегда прав! так было так и будет к сожалению:(( !
Սա լրիվ տեղավորվում է ,,Սերժն ու իր 40 ավազակները,, ցուցակի մեջ: