Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գերեւարված զինվորը Ադրբեջանից նամակ է ուղարկել

Օգոստոս 20,2013 18:58

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակն այսօր հանդիպել է հայ ռազմագերու` Հակոբ Ինջիղուլյանի հետ: Կարմիր Խաչի ներկայացուցիչները Հակոբի հարազատներին են փոխանցել նրա նամակը` «Ես շատ լավ եմ ամեն ինչ կարգին է»:

Հակոբի հորեղբոր տղան` Արման Ինջիղուլյանը Aravot.am-ին ասաց, որ  Հակոբի նամակն իրենց ուղարկած նամակի պատասխանն էր. «Գրել էր, որ իրեն լավ է զգում, այնտեղ նորմալ են իրեն վերաբերվում: Դա մեր նամակի պատասխանն էր, մենք գրել էինք, որ սպասում ենք ու կարոտում ենք եւ հարազատների մի քանի անուններ էինք նշել, որ երեխեն համոզվեր` մենք ենք գրել»:

Արմանի խոսքերով, Կարմի խաչի ներկայացուցիչները Հակոբի հետ հանդիպման մանրամասներ չեն փոխանցել, միայն վստահեցրել են, որ հայ զինվորի վրա բռնության հետքեր չկան:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031