Լրահոս
Օրվա լրահոսը

Շինարարական հրապարակները լքված են ու դատարկ (ֆոտոշարք)

Օգոստոս 21,2013 13:19

Շուտով կլրանա 1 տարին, ինչ կանգ է առել երկրաշարժից  անօթեւան ընտանիքների համար իրականացվող  բնակարանային շինարարությունը ինչպես Գյումրի քաղաքու, այնպես էլ գյուղական համայնքներում,  տեղեկացնում է «Շիրակ կենտրոնը»:

Ըստ կազմակերպության, վերջին շրջանում իշխանությունների կողմից  պարբերաբար տրվող  այն հավաստիացումները,  թե «էս է, էս է՝ շինարարությունը վերսկսվելու է»,  այդպես էլ իրականություն չեն դառնում:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն այսօր  հերթական անգամ այցելեցին Ախուրյան համայնքի եւ ԳյումրուՄուշ-2 2  նորակառույց թաղամասի հարեւանությամբ գտնվող  շինարարական հրապարակներ՝  իրավիճակին ծանոթանալու եւ լուսանկարահանելունպատակով:  Ցավոք, Գյումրու շինարարական հրապարակում  նույնիսկ խոստացված հիմնային աշխատանքները  չէին իրականացվել:

Շինհրապարակն ամայի էր եւ լքված:  Իսկ Ախուրյանում դեռ նախորդ տարի շինարարության  դադարեցման պահից որեւէ նոր բան չէր ավելացել:

Ախուրյանում, լավ է, կիսակառույց բազմահարկերը գոնե պահակների հսկողության տակ էին,  որոնք, ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով,  արդեն չորս ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել:

«Շիրակ կենտրոնը» բնակարանաշինության ընթացքի մասին  պաշտոնական տեղեկատվություն ստանալու նպատակով դեռ երկու ամիս առաջ դիմել էր ՀՀ քաղաքաշինության նախարարությանը:  Պատասխանը`այստեղ:

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031