Aravot.am-ի տեղեկություններով, կաշառք տալ-ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի ընդունելության հետ առնչություն ունեցող 8 ձերբակալված անձանցից առնվազն երկու հոգու ազատ են արձակել։
Ձերբակալվածների մեջ, մեր աղբյուրների տեղեկացմամբ, իգական սեռի ներկայացուցիչներ չկան, այս գործով բերման ենթարկված անձինք դասավանդող երաժիշտներ են։
Այսօր նոր միայն պարզ կդառնա, թե նախաքննական մարմինը ձերբակալվածներից որ մեկին կալանավորելու միջնորդություն կներկայացնի, քանի որ լրանում է ձերբակալման առավելագույն ժամկետը՝ 72 ժամը։
Հիշեցնենք, որ հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել էր միայն ընդունելության հանձնաժողովի նախագահի տեղակալի՝ Պարգև Չոլախյանի անուն-ազգանունը, այլ մանրամասներ չէր հայտնել՝ նախաքննության շահերից ելնելով։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































