Լրահոս
Օրվա լրահոսը

Բարգավաճ Հայաստան Կուսակցության Նոր-Նորքի Երիտասարդական Միության հայտարարությունը ուսման վարձավճարների թանկացման դեմ

Օգոստոս 22,2013 17:38

Բարգավաճ Հայաստան Կուսակցության Նոր-Նորքի Երիտասարդական Միության անդամները իրենց դժգոհությունն են հայտնում ուսման վարձերի թանկացման համար: Մենք ևս համարում ենք, որ այս թանկացումներն անհիմն են ու անօրինական: Հաշվի առնելով մեր պետության ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, երբ քաղաքացին դժվարությամբ է կարողանում գոյությունը պահպանել, մենք նրանց նաև զրկում ենք գիտելիքներ ստանալու հույսից:

ԲՀԿ Նոր-Նորքի ԵՄ Նախագահ Ռոման Ծատինյանը հանդիպում է ունեցել ակտիվիստների հետ, ու նա ևս համարում է, որ այս թանկացումները նպատակահարմար չեն և արգելակում են մեր երիտասարդների զարգացմանը, ինչն էլ իր հետ բերում է մեր հասարակության կրթական մակարդակի նվազմանը: Ինչ խոսք, սա մեծ հարված է անապահով ընտանիքների զավակներին, որոնք այսպիսի ահռելի թանկացումների պատճառով դժվար թէ կարողանան կրթություն ստանալ: Սրանով մենք հարվածում ենք մեր պետության առաջընթացին, քանի որ կան բազմաթիվ երիտասարդներ, որոնք ունեն կրթություն ստանալու մեծ ձգտում, սակայն պետությունը իր այս անհեռատես քայլերով զրկում է նրանց այդ հնարավորությունից: Մինչդեռ պետք է լինի լրիվ հակառակը, պետությունը պետք է մշակի ճկուն մեխանիզմներ, որպեսզի յուրաքանչյուր ոք, ով ունի իսկապես լիարժեք կրթություն ստանալու ձգտում, կարողանա ստանալ այդ կրթությունը: Բոլորս էլ գիտենք, որ մեր պետության զարգացման համար կարևոր ուժ է հանդիսանում մեր մարդկային ռեսուրսները, և պետությունը պետք է ամեն ինչ անի այդ ռեսուրսների պահպանման համար:

Հ. Գ. Ավելի ուշ Ռոման Ծատինյանը տեղեկացրեց, որ վերոհիշյալ հաղորդագրությունը   չի քննարկվել ԲՀԿ Նոր-Նորքի Երիտասարդական Միության կառույցում, այլ քննարկվել է մի քանի ակտիվիստների հետ, և բնորոշում է ուսման վարձերի թանկացման վերաբերյալ իր անձնական կարծիքը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031