Արգիշտի Կիվիրյանին այսօր պաշտպանելու էին եկել 25-ից ավելի փաստաբաններ, սակայն նրանց ներս չէին թողնում:Քննիչ Լեւոն Մելքոնյանը հեռախոսազրույց ունեցավ Կիվիրյանի հետ ասելով, թ ե նա կարող է միայն մեկ փաստաբանի ուղեկցությամբ բարձրանա վերեւ, Կիվիրյանը պահանջեց թույլ տալ բոլորին բարձրանալ, քանի որ դա իր իրավունքների սահմաններում է:
Հեռախոսազանգից հետո քննիչ Լեւոն Մելքոնյանը փոխանցեց, թե վստահ չի որ Կիվիրյանի հետ է խոսել հեռախոսով:
Կիվիրյանն էլ անձամբ բարձրացավ վերեւ, որ քննիչն իրեն տեսնի եւ որ ներկայացնի իր բոլոր փաստաբանների անուն ազգանները, որոնք պետք է իր հետ բարձրանան հարցաքննության:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: