Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցցանցերի շաբաթվա նորամուծությունները և ոչ միայն

Սեպտեմբեր 01,2013 16:27

Տեխնոլոգիական խոշոր ընկերությունների, այդ թվում` Microsoft-ի, Facebook-ի և Google-ի բանակցություններն ԱՄՆ կառավարության հետ` ամերիկյան հետախուզության հետ համագործակցության մանրամասների բացահայտման հարցով, անարդյունք են ավարտվել: ITAR TASS-ի փոխանցմամբ` այժմ համակարգչային հսկաները դատարանում կվիճարկեն հատուկ ծառայությունների հարցումների մասին տեղեկատվության հրապարակման իրենց իրավունքը: Հուլիսին կորպորորացիաները դատական հայց էին ներկայացրել ԱՄՆ կառավարության դեմ` հիմնվելով ԱՄՆ-ի սահմանադրության ուղղման վրա, որը երաշխավորում է խոսքի ազատությունը:

Իր հերթին Facebook-ը հրապարակել է մի շարք փոփոխություններ, որոնք ծրագրում է ներմուծել օգտատիրական տվյալների կիրառման կանոններում, այս մասին գրել է ria.ru-ն:  Մասնավորապես, Facebook-ը ծրագրում է դեմքերի ճանաչման միասնական բազայում միավորել օգտատիրական պրոֆիլների լուսանկարներ: Դա կհեշտացնի Tag Suggest գործառույթի աշխատանքը, որը թույլ է տալիս ծանոթներին արագ նշել լուսանկարներում:

Skype-ը ևս նորամուծություն է կատարել:  Այն ներմուծել է եռաչափ տեսազանգերի հնարավորություն: Այս մասին BBC-ի  հետ հարցազրույցում ասել է Microsoft ընկերության փոխնախագահ Մարկ Ջիլեթը: Նրա խոսքով՝ եռաչափ տեսազանգերի աջակցման համար անհարժեշտ տեխնոլոգիաներն արդեն ստեղծվել են և փորձարկվում են Skype-ի լաբորատորիաներում, սակայն մշակումը կարող է օգտատերերին հասնել մի քանի տարի անց:

Twitter-ում նոր գործառույթ է հայտնվել. այն հեշտացնում է ժապավենում առանձին հաղորդագրությունների մեկնաբանությունների ընթերցումը, այս մասին հաղորդվել է ընկերության պաշտոնական բլոգում: Թվիթների ներքո գրված պատասխաններն այժմ խմբավորվում են ժամանակագրական կարգով և միմյանց կապվում կապույտ գծով: Մեծ թվով մեկնաբանությունների դեպքում օգտատերերին ավտոմատ կերպով կցուցադրվի դրանցից միայն երեքը: Բոլոր մեկնաբանությունները դիտելու համար հարկավոր է սեղմել «Ցուցադրել ամբողջը» կոճակը: Փոփոխությունները վերաբերում են ոչ միայն միկրոբլոգների ցանցի վեբ տարբերակին, այլև iOS և Android օպերացիոն համակարգերի հավելվածներին:

Twitter-ում հաղորդագրություն է տարածվել նաև այն մաիսն, որ Tumblr սոցցանցի նախկին մեդիա տնօրեն Մարկ Քոաթնին Al-Jazeera հեռուստաալիքի ամերիկյան մասնաճյուղում կզբաղվի էլեկտրոնային մեդիայի զարգացմամբ: Նոր պաշտոնից բացի՝ 2013-ի հունիսին Tumblr-ը լքած Քոաթնին կզբաղեցնի նաև Al-Jazeera America-ի ավագ փոխնախագահի պաշտոնը:

Տիգրանուհի Թասլակյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30