Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքարը դադարեցրած ակտիվիստ. «Չենք ուզում կրկնվել»

Սեպտեմբեր 06,2013 12:30

Երեկ ուսման վարձավճարների թանկացման դեմ պայքարող ուսանողների բողոքի ակցիան չկայացավ, քանի որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այդ թեմայով քննարկում էր ընթացել:

Aravot.am-ը ուսման վարձերի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստ, ԵՊՀ թուրքագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող
Գրիշա Էգերիձեից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ի վերջո որոշեցին դադարեցնել բողոքի ակցիաները, չէ՞ որ ասում էին մինչեւ վերջ են գնալու:

«Ամեն անգամ, երբ վարձավճարների թանկացման դեմ պայքարող երիտասարդներով հավաքվում էինք Մաշտոցի պուրակում, անընդհատ կրկնում էինք, որ չենք ուզում, և ամենայն հավանականությամբ չենք գնա դասադուլի, որովհետև դա առաջին հերթին վնասում է առաջին կուրսեցուն, վնասում է այն առումով, որ դասապրոցեսներին չմասնակցելով, դեռ համալսարանը չտեսած` կհիասթափվեն, ու ետ կընկնեն դասապրոցեսի հիմնական ծրագրից: Հույս ու հավատ փայփայելով՝ բազմիցս դիմեցինք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, բուհերի ռեկտորներին, և այլ շահագրգիռ անձանց:

Մինչ սեպտեմբեր իրականացրած ակցիաները արդյունք տվեցին այնքանով, որ սոցփաթեթների կիրառումից (եթե հավատանք Ա. Աշոտյանին), հնարավորություն կունենան օգտվելու նաև այս տարվա 1-ին կուրսեցիները: Իսկ ավելի արմատական պատճառը, որ որոշ ժամանակով դադարեցրինք բողոքի ակցիաները այն էր, որ առաջին կուրսեցիները հասցնեն ծանոթանալ համալսարանի հետ, դնեն իրենց ստանալիք գիտելիքների հիմքը հաջողությամբ: Այստեղ մնում է միայն սոցիալապես անապահովների հարցը, ովքեր վարձը չվճարելու դեպքում կհայտնվեն համալսարանից դուրս մնալու խնդրի առաջ: Նրանց ուղղակի կհորդորեմ համակերպվելու փոխարեն, բարձրացնեն իրենց ձայնը, չհուսալքվեն, որովհետև այն պայքարը, որը արդարացի է, կունենա հաջողություն»,-ասաց Էձգերիձեն:

Հիշեցնենք,  որ վերջերս ԿԳ նախարարը ընդունել էր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստներին, որոնց թվում էր նաեւ Գրիշա Էձգերիձեն: Երիտասարդը այն ժամանակ դժգոհ էր մնացել նախարարի հետ հանդիպման արդյունքներից:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Գրիշա Էձգերիձեի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30