Լրահոս
Օրվա լրահոսը

Աղստեւ գետում ձկնորսություն կատարած 20-ամյա երիտասարդը մահացել է էլեկտրական հոսանքի հարվածից

Սեպտեմբեր 09,2013 12:13

Սեպտեմբերի 8-ի երեկոյան Դիլիջան քաղաքի ծայրամասում, Աղստեւ գետի ափին հայտնաբերվել է ինքնությունը չպարզված տղամարդու դի: Հրշեջ-փրկարարները դիակը այդտեղից դուրս են բերել :

Ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները պարզել են, որ մահացածը Դիլիջան քաղաքի 20-ամյա բնակիչ Գոռ Մուշեղի Մանուկյանն է: Նա նոր էր վերադարձել ժամկետային ծառայությունից:

Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են ձկնորսական ցանց, էլեկտրական հոսանքի լարեր:

Դիլիջանցի ոստիկանները պարզել են, որ երիտասարդը էլեկտրական հոսանքի գործադրմամբ Աղստեւ գետում ձկներ է որսացել: Նա մահացել է էլեկտրական հոսանքի հարվածից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ https://www.alexhoffordphotography.com-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30