Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ընտրություն ենք կատարել վատի եւ վատթարագույնի միջեւ». Լեւոն Մութաֆյան

Սեպտեմբեր 09,2013 17:55

«ՀՀ առաջին նախագահի խոսքը ճիշտ վերլուծություն էր, քանի որ Լևոն Տեր- Պետրոսյանի վերլուծությունը ընդունում եմ որպես դասագրքային արժեք»,- այսօր այս մասին «Հայելի» ակումբում` անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ, ասաց արվեստաբան Լևոն Մութաֆյանը, միաժամանակ նշելով, որ թեեւ առաջին նախագահն իր կառավարման ընթացքում թույլ է տվել բազմաթիվ սխալներ, այնուամենայնիվ, վերջինիս համարում է 20-րդ դարի վերջի և 21-րդ դարասկզբի լավագույն քաղաքական մտածողներից մեկը:

Թատերագետը դատապարտում է Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ վերջին տարիների քաղաքականությունը, բայց դա չի խանգարում, որ ինքը ողջունի Մաքսային միությանը անդամագրվելու հայտարարությունը: «Մենք ընտրություն ենք կատարել վատի եւ վատթարագույնի միջեւ: ՀՀ նախագահը այս պարագայում ընտրել է վատը: Ինքնիշխանության կորստի վտանգ ես չեմ զգում, քանի որ ինքնիշխանության մեր բոլոր ատրիբուտները, որ մենք ունեինք՝ արդեն իսկ Ռուսաստանինն են և այժմ մեր անդամակցությունը այդ ամենի միայն ընդգծված մասն է կազմելու»,-ասաց Մութաֆյանը` հավելելով, որ միակ դատապարտելի քայլը միանձնյա որոշում կայացնելն էր:

«Կարին» ավանդական երգի- պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյան էլ անդրադառնալով այն տեսակետին, թե ԵՄ-ին միանալու դեպքում պատերազմը վերսկսելու վտանգ կարող էր սպառնալ, ասաց. «Պատերազմի վտանգը միշտ կա և կարող է գերտերությունների կողմից սանձազերծվել: Պատերազմները մենք չենք որոշում և անգամ երկրի նախագահը չի որոշում: Պատերազմը չի կարող ինչ որ կերպ սադրել կամ ինչ որ կերպ կանխել: Պարզապես հարկավոր է պատրաստ լինել դրան»,-ընդգծեց Գինոսյանը:

Վերջինս կարծում է, որ գերտերությունները, ի դեմս հայերի, ցանկանում են տեսնել կիսակռացած ազգի. «Ինչքան շատ ես կռանում, այնքան հեշտ ես թամբվում: Ես եւ ժողովուրդը թամբվող տեսակներից չենք: Ես կուզենայի, որ թեկուզ տկար լինենք, թեկուզ մեր ոտքին հարվածեն, բայց մենք պետք է ունենանք մեր վեկտորը, մեր ազգային քաղաքականությունը»,-ասաց Գինոսյանը` նկատելով, որ եթե նախագահը չի կարողանում սեփական վեկտորն ունենալ, ապա պետք է հրաժարական տա. «Թող հրաժարական տա, որ չի կարող չստորագրել, թող հայտարարի, որ սա խաբկանք է, այլ ոչ թե 49 տարով ստորագրի մի պայմանագիր, որը չգիտես մի քանի տարի հետո ինչ հետևանքներ կառաջացնի:

Մեզ անընդհատ վաճառելու են, ուրիշների վեկտորներով երկար առաջ չենք գնա, եթե չունես սեփական մեկնարկային վեկտորը, դու չես կարողանա քո ճանապարհը ճիշտ շարունակել»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սա ել ձեզ գրածիս հաստատում:Վատն այն չէ ,որ որոշումը միանձնյա է ընդնունվել:Վատն այն է,որ երկարամյա դաշ
    -նակցային փոխհամագործակցություն ունեցող պետությունները ստիպված են եղել ընտրություն կատարել վատի ու
    վատթարագույնի միջակայքում:Հետեվաբար՝կտուժենք երկուստեք,ինչպես եղավ 1920-ից հետո:Մեր կորցրածի հա-
    -մար արևմուտքը շատ ջանք կթափի,բայց այլևս ձեռք չի բերի:Հենց այս անշնորհք քաղաքականությունն է սպառնում
    կործանել հնդեվրոպական քաղաքակրթությունը:Ուշքի եկեք:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30