Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ. «Վոլոդյա Ավետիսյանի գլխին սարքել են» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 23,2013 15:22

0915Արդեն երրորդ օրը ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ազատ արձակման համար նստացույց անող ազատամարտիկները չեն հավատում իրենց ընկերոջն ուղղված մեղադրանքներին:

«Չենք հավատում, որ Վոլոդյա Ավետիսյանը ինչ-որ խարդախ գործարքի մեջ է մտել ինչ-որ քաղաքացու հետ… Ավետիսյանը հիմա պահեստազորի գնդապետ է, պաշտոն չի զբաղեցնում, հետեւաբար նման գործարքների մեջ չի մտնում: Իր պայքարը շատ լուրջ պայքար է, ինքը  նման բան հաստատ չէր անի»,- ասաց ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը:

Նրա կարծիքով, Ավետիսյանի «գլխին սարքել են». «Նա գտնվում է անազատության մեջ իր հասարակական  ակտիվ պայքարի համար: Հենց ակտիվության համար են տարել, ինչ-որ մի բան կպցրել են»:

Պարոն Մելիքբեկյանն ասաց, որ չեն կարողացել կապ հաստատել ոչ երկու ամսով կալանավորված Ավետիսյանի, ոչ էլ նրա հարազատների հետ. «Մեզ թույլ չեն տալիս նրա հետ շփվել: Ոչ մի ինֆորմացիա չունենք, քանի որ հիմա հետաքննություն է գնում, ոչ մեկը ոչինչ մեզ չի ասում»:

Առայժմ իրենց կալանավորված մարտական ընկերոջը սատարելու են միայն նստացույցով. «Աստծուց առաջ չենք ուզում ընկնել, երբ կորոշենք՝ ինչ ենք անելու, այն ժամանակ կտեղեկացնենք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30