Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Վրաստանում

Սեպտեմբեր 23,2013 18:10

Սեպտեմբերի 20 -ին Թբիլիսիում` Վրաստանում ՀՀ դեսպանի նստավայրում, տեղի ունեցավ ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն:

Ընդունելությանը ներկա էին Վրաստանի կառավարության անդամներ, իշխանության այլ կառույցների պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական եւ գործարար շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ,Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ռազմական կցորդներ, բարձրաստիճան հոգեւորականներ, ինչպես նաեւ Վրաստանի հայ համայնքի հոգեւոր, գործարար, հասարակական եւ մշակութային շրջանակների ներկայացուցիչներ:

Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, անդրադառնալով 1991թ. հռչակված հայկական պետության անկախությանը՝ որպես վերջին մի քանի դարերի ընթացքում հայ ժողովրդի ամենանշանակալից ձեռքբերում, նշեց. «Վերջին երկու տասնամյակների ընթացքում մեր ժողովրդին շատ ցավ եւ տառապանք է բաժին հասել` ավերիչ երկրաշարժ, Ղարաբաղյան հակամարտություն, տնտեսական եւ տրանսպորտային շրջափակում: Այնուամենայնիվ, չնայած հսկայական բարդություններին, չնայած մեր երկրի շատ համեստ ռեսուրսներին, ժողովուրդը կարողացավ հաջողությամբ դիմակայել այս բոլոր մարտահրավերներին եւ հաղթանակած դուրս գալ»:

Դեսպան Մանուկյանն իր խոսքում արձանագրեց հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը եւ կարեւորեց դրանք ամրապնդելուն եւ խորացնելուն ուղղված երկուստեք ջանքերը` որպես արտաքին քաղաքական առաջնահերթություն: «Հայաստանը հետաքրքրված է կայուն եւ հզոր Վրաստանով: Վրաստանի եւ Հայաստանի փոխգործակցության ռազմավարական բնույթը օրգանապես համապատասխանում է մեր երկրների, ազգային եւ տնտեսական անվտանգության պահանջներով թելադրված արտաքին քաղաքականության առաջնահերթություններին» – նշեց Հովհաննես Մանուկյանը:

Վրացական կողմից շնորհավորական խոսքով հանդես եկավ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն:

ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելության ընթացքում մշակութային ծրագրով հանդես եկան «Հայարտուն» մշակութային կենտրոնին կից գործող պարային եւ երաժշտական խմբերը, անհատ կատարողներ: Երեկոյի ընթացքում ներկայացված էին թբիլիսահայ լուսանկարիչներ Յուրի Մեչիտովի եւ Յուրի Ակուլյանի` Հայաստանի գեղատեսիլ վայրերն ու կենցաղը պատկերող լուսանկարները:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30