Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ ներկայացուցչի կարծիքով՝ Սյունիքում անցկացվելիք ընտրությունը վերածվել է ներկայացման

Սեպտեմբեր 23,2013 20:47

Կապանի նախկին փոխքաղաքապետ, ՀՅԴ անդամ Գագիկ Ղահրամանյանի կարծիքով՝ Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք ընտրությունը վերածվել է ներկայացման՝ ինչպես եւ կանխատեսվում էր:

«Ինչպես որ սպասվում էր՝ այս ընտրություններն իրականում վերածվել են ներկայացման, խաղի, ինձ համար անսպասելի ոչինչ չկա: Նախապես կանխատեսվում էր, հենց այս տեմպով էլ պետք է գնար ամեն ինչ, որովհետեւ վաղուց ժողովուրդը չի դիտում սա որպես ընտրություն, դրա համար ե՛ւ ժողովուրդն է պասիվ, ե՛ւ թեկնածուները, ովքեր գտնում են, որ պետք չի իզուր ջանք, եռանդ, ժամանակ վատնել», – մեզ հետ ունեցած զրույցում նշեց պարոն Ղահրամանյանը:

Օրեր առաջ ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեն հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով բնակիչներին բոյկոտել առաջիկա ընտրությունն ու սեպտեմբերի 29-ին չգնալ ընտրության, իսկ ոչ իշխանական թեկնածուներին առաջարկել էր  ինքնաբացարկ հայտարարել եւ չմասնակցել իշխանության ծրագրած ընտրական ֆարսին:
Գագիկ Ղահրամանյանը գտնում է, որ ընտրողների մի զանգված անպայման կհետեւի  նրանց կոչին եւ կանխատեսում, որ ընտրողների մասնակցությունը, այնուամենայնիվ, քիչ կլինի ԱԺ մեծամասնական ընտրակարգով անցկացվելիք պատգամավորի լրացուցիչ ընտրությանը:

«Ինձ թվում է՝ մի մասը կհետեւի մեր կոչին եւ  չի գնա ընտրության, բայց մի մասը կգնա կամ «կտանեն» ընտրության: Ընդհանրապես, մենք գտնում ենք, որ Հայաստանում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր հնարավոր չի ընտրել, դա ավելի շատ փողի եւ իշխանության լծակների պայքար է, քան  թե՝ գաղափարների կամ թեկնածուների», – հավելեց նա:

Չորս օրից կավարտվի թեկնածուների քարոզարշավը, իսկ կիրակի օրը՝ սեպտեմբերի 29-ին, Մեղրու եւ Կապանի տարածաշրջաններում կանցկացվի նշանակված ընտրությունը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30