Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանին աղբակույտ եւ ասֆալտապատ հարթակ նախագահի ավտոշարասյան համար

Հոկտեմբեր 03,2013 19:49

Սեպտեմբերի 27-ին նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով գտնվում էր Տավուշի մարզում: Նա մասնակցեց Բագրատաշենի սահմանային նոր անցակետի կառուցումն ազդարարող  հիմնարկեքի արարողությանը: Ինչպես տեղեկացնում է նախագահի  ինտերնետային կայքը, անցակետը կառուցվում է  «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցման կետերի արդիականացում»  ծրագրի շրջանակներում, որի արժեքը 60.6 միլիոն եվրո է: Անցակետը կառուցվում է դրամաշնորհով եւ վարկային միջոցներով:

Իր այցի ընթացքում Սերժ Սարգսյանը տեսա՞վ, որ  երկրի մուտք հանդիսացող կամրջի տակ, Դեբեդի ձախ ափին աղբակույտ է:  Հայաստանի սահմանին այդ աղբակույտն առկա է ավելի քան 2 տարի: Նշենք, որ  նախագահի այցի կապակցությամբ, նախագահի  մեքենայի եւ նրան ուղեկցող ավտոշարասյան կայանման համար  ասֆալտապատ հարթակ  է կառուցվել, որն այժմ քանդվել է: Սահմանային անցակետի  շինարարական աշխատանքները կատարում է  ֆրանսիական «ՍԱԴԵ» կոնսորցիումը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031