Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ոստիկանները ճանապարհներին ստուգումներ կատարում

Հոկտեմբեր 04,2013 18:38 Share
Աջակցեք aravot.am-ին

Վերջին մի շաբաթվա ընթացքում հանրապետության  ճանապարհներին ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է կատարում, ստուգում  երթեւեկող մեքենաները: Սա վարորդների շրջանում  տարաբնույթ ենթադրությունների տեղիք է տվել:

Զանգահարեցինք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն եւ  հարցրեցինք,թե ուժեղացված ծառայությունն ինչի՞ հետ է կապված: Լրատվական ծառայությունից հայտնեցին, որ  դա կապված  «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման եւ  տարբեր այլ միջոցառումների հետ, որ ոստիկանությունը օրենքով սահմանված գործառույթների շրջանակներում պարբերաբար նման միջոցառումներ է իրականացնում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել