Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ստուգումներ է անցկացնում Իշխան Զաքարյանը Սամվել Բալասանյանի գլխավորած կառույցում

Հոկտեմբեր 04,2013 20:51

Մոտ երկու շաբաթ է`ՀՀ Վերահսկիչ պալատը  ուսումնասիրություններ է կատարում  Գյումրու քաղաքապետարանում: Սա շատերը կապում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` վերջերս Գյումրի կատարած այցի հետ, որը թեև մի կողմից  փորձում է պատժել  Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին` նրա շրջապատի մարդկանց յուրացումներ կատարելու կասկածանքով ձերբակալել տալով,  ու նաև նախկին քաղաքագլխին  պատկանող  «Ալեքսանդրապոլ» հյուրանոցում այլ կարգի վերահսկիչներ, օրինակ`սանէպիդի աշխատակիցներ ուղարկելով, մյուս կողմից էլ  հսկողության տակ է վերցնում նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին:

Ի՞նչ  ստուգումներ է անցկացնում  ՀՀ վերահսկիչ պալատը Գյումրու քաղաքապետարանում, ո՞ր ոլորտներն է ուսումնասիրում, սա արտահե՞րթ, թե՞ հերթական ստուգումներ են, այս հարցերի շուրջ Aravot.am-ը պարզաբանումներ խնդրեց ՀՀ վերահսկիչ պալատի մամլո քարտուղար Աննա Վարդանյանից: Նա  հայտնեց, որ սա արտահերթ ստուգում չէ, այլ Վերահսկիչ պալատը տարեկան պլանային ստուգում է անցկացնում Գյումրու քաղաքապետարանում, և ուշադրության կենտրոնում գնումների համակարգն է:

Աննա Վարդանյանի  փոխանցմամբ, 2013 թվականին գնումների համակարգում  ստուգումներ անցկացնելը ՀՀ Վերահսկիչ պալատի ծրագրերից էր, որի մասին և նախապես հայտարարվել է:

Ըստ Վերահսկիչ պալատի մամլո քարտուղարի, ստուգումների  արդյունքների, արձանագրված  խախտումների մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ դրանք  դեռ չեն ավարտվել: Իսկ արդյունքները կհրապարակեն այն դեպքում, երբ ստուգումներն ավարտվեն, հաշվետվությունները կազմվեն, որոնք  և կհաստատվեն  խորհրդի նիստում: Ըստ նրա, «Վերահսկիչ պալատի  մասին»  ՀՀ օրենքը ևս թույլ չի տալիս` ստուգումների  արդյունքները հրապարկել` առանց խորհրդի նիստի հաստատման:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031