Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբանությունը կամուրջ է սփյուռքահայ և տեղացի երիտասարդների միջև

Հոկտեմբեր 04,2013 21:42

«Ժամանակին, եթե սփյուռքահայը մի քիչ ճիշտ չէր ընկալվում, այսինքն՝ չէին ընդունում որպես հայ, բայց այս ծրագրի շնորհիվ կարող ենք վստահորեն ասել, որ բոլորի համար կարևորը հայ լինելն է, այսինքն՝ եթե ասում են սփյուռքահայեր կամ տեղացիներ, նշում են՝ մարդիկ, որտեղից են եկել, բայց ամենակարևորը այստեղ շեշտվում է, որ բոլորն էլ հայ են»,- հայտարարեց Սփյուռքահայ ուսանողների խորհրդի (ՍՈՒԽ) նախագահ Սամվել Մկոյանը հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած «Հոգեբանությունը կամուրջ է սփյուռքահայ և տեղացի երիտասարդների միջև» խորագիրը կրող տասնօրյա ծրագրի փակման արարողության ժամանակ:

Ծրագիրն իրականացվում է Սփյուռքահայ ուսանողների խորհրդի, Հոգեբանական ակումբի և «Գոյ» հոգեբանական կենտրոնի կողմից:

Տասնօրյա միջոցառումներին մասնակցել են 180 երիտասարդներ, որոնցից 80-ը սփյուռքահայեր են, իսկ 100-ը՝ տեղացիներ: Այդ 10vօրերի ընթացքում քննարկվել են մի շարք թեմաներ՝ մարմնակողմնորոշման թերապիա, պարի հոգեբանություն, հուզական ինտելեկտ, շփման հմտություններ, ներազդման հոգեբանություն:

Սամվել Մկոյանը նշեց, որ սփյուռքահայ երիտասարդները 16 տարեկանում միայնակ Հայաստան գալով հոգեբանական լուրջ խնդիրներ են ունենում.

«Երբ պատանին հասնում է իր երազական հայրենիք և չունի բարեկամներ` հանդիպում է առօրեական խնդիրներին. չի տիրապետում լեզվին, կա մտածելակերպի տարբերություն: Եվ այսպես մարդիկ չեն կարողանում ինտեգրվել՝ զգալ Հայաստանում, ինչպես տանը: Մեր կոնկրետ նպատակն է, որ սփյուռքահայ երիտասարդը կարողանա Հայաստանը ընկալել որպես իրենց հայրենիք, որպես տուն և այստեղ հանգիստ ապրեն»:

Ծրագրի մասնակից սիրիահայ Սևանը ծրագրի առավելությունը համարեց նոր ընկերների և ավելի որոշ խնդիրներին ավելի գիտական մոտեցումների ձեռքբերումը:

Նա նաև անդրադարձավ սփյուռքահայերի և տեղացիների խնդիրներին. «Ամեն տեղ լավն էլ կա, վատն էլ: Չես կարող ասել՝ սփյուռքահայը ավելի լավն է, քան տեղացին, կամ հակառակը: Աշխարհի ամեն մի անկյունում և՛ լավ, և՛ վատ մարդիկ կան: Կան մարդիկ, ովքեր մեզ լավ են վերաբերվում, կան՝ վատ, բայց, կարծում եմ, դա միայն մարդկային հատկանիշներով է պայմանավորված:»

Ծրագրի մեկ այլ մասնակից տեղացի Նարեն սկսել է հետաքրքրվել սփյուռքահայ համայնքի խնդիրներով, երբ ականատես է դարձել համալսարանում նրանց խնդիրներին.

«Խոչընդոտներ կային նրանց ինտեգրման մեջ՝ խոչընդոտներ կան ընկերներ ձեռք բերելու մեջ, դասախոսների հետ հարաբերությունների մեջ: Մասնակցում եմ ծրագրին, որպեսզի օգնեմ նրանց»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031