Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողներն այս անգամ մրցեցին դարտս մարզաձեւից (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 06,2013 21:31

PA062140 PA062135 PA062123 PA062117Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում անցկացվեց ՀԱՕԿ-ի եւ «Առավոտ» օրաթերթի՝ համատեղ կազմակերպված ԶԼՄ-ների անդրանիկ սպարտակիադայի երրորդ փուլը, որի անցկացմանն աջակցեց Հայաստանի դարտսի ֆեդերացիան (նախագահ՝ Կարեն Գիլոյան):

Սպարտակիադայի անցկացումը նպատակ ունի՝ քարոզել օլիմպիական գաղափարները, ակտիվ սպորտը տարածել նաեւ լրատվական դաշտ:

Տասը լրատվամիջոցների երկու տասնյակ աշխատակիցներ որոշեցին դարտս մարզաձեւի կանանց եւ տղամարդկանց առաջնությունների հաղթողներին ու մրցանակակիրներին: Նախորդ երկու մրցումներում ՀԱՕԿ-ի մրցանակներով պարգեւատրվել էին միայն տղամարդկանց եւ կանանց մրցումներում հաղթող եռյակները: Պայքարն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով որոշվել է այս մրցումից սկսած խրախուսական մրցանակ սահմանել նաեւ չորրորդ տեղերն զբաղեցնողների համար:

Հետաքրքիր պայքարում լավագույն քառյակները կազմեցին:

Կանայք:
1. Լիլիթ Գալստյան, «Երկիր Մեդիա»
2. Հասմիկ Բաբայան, «Հանրային ռադիո»
3. Նարե Հովհաննիսյան, «Totalfootball»
4. Մարինե Կարապետյան, «Երկիր Մեդիա»:

Տղամարդիկ:
1. Էդուարդ Քալանթարյան, «Հանրային Հեռուստաընկերություն»
2. Սամվել Ջինանյան, «Երկիր Մեդիա»
3. Հայկ Պետրոսյան, «Totalfootball»
4. Խաչիկ Չախոյան, «Հանրային 2-րդ» TV:

Մեր հաջողակ գործընկերներին ՀԱՕԿ-ի մրցանակները հանձնեց Հայաստանի դարտսի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031