Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet. ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել թուրք-չինական հրթիռների գործարքի համար

Հոկտեմբեր 07,2013 22:51

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հոկտեմբերի 7-ին մտահոգություն է հայտնել չինական ընկերությունից հրթիռներ ձեռք բերելու Թուրքիայի գործարքի համար՝ նշելով, որ ինքն ակնկալում էր, որ Անկարան այնպիսի համակարգ կընտրի, որը համատեղելի է իր դաշնակիցների հետ հարաբերություններին: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը՝ հղում անելով «Ռոյթերսին»:

Թուրքիան հայտնել է, որ մտադիր է 3,4 միլիարդ դոլարի պաշտպանական հրթիռներ ձեռք բերել չինական ընկերությունից, որի վրա ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել:

Ռասմուսենն ասել է, որ նման համակարգերի ընտրությունը ազգային որոշում է և իրենց համար կարևոր է, որ  առանձին պետության ձեռք բերած համակարգերը կարողանան աշխատել և գործարկվել մյուս երկրների համակարգերի հետ. «Ես ակնկալում եմ, որ Թուրքիան նույնպես կհետևի դրան», – ասել է նա՝ ավելացնելով, որ հասկանում է՝ Թուրքիան դեռ չի կայացրել վերջնական որոշումը և բանակցային փուլում է:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031