Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Հարությունյանի մեքենայի արգելակները գործե՞լ են (Տեսանյութ)

Հոկտեմբեր 10,2013 16:08 Share

Այսօր ԳԱԱ-ում կայացած ասուլիսի ժամանակ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն անդրադառնալով այս տարի հուլիսին Մերձմոսկովյան ճանապարհներից մեկում պատահած ողբերգական վթարին (հիշեցնենք, որ այդ վթարի արդյունքում Հրաչյա Հարությունյանի վարած «Կամազին» բախվելու հետեւանքով ավտոբուսի տասնութ ուղեւոր էր զոհվել, իսկ հայաստանցի Հրաչյա Հարությունյանին դատարան էին բերել կանացի խալաթով), եւ դրան հաջորդած իրադարձություններին, մասնավորապես՝ իր ղեկավարած միության գործունեությանը, ասաց. «Տպավորություն էր, որ վարորդն էլ էի ես, խալաթ հագցնողն էլ էի ես… »:

Նա պատմեց, որ հենց առաջին օրվանից թե ինքը եւ թե ՌԴ-ում Հայաստանի դեսպանը փորձել են ինչ-որ բան անել Հրաչյա Հարությունյանի համար, սակայն, քանի որ ըստ օրենքի, քննիչն իրավունք ունի 72  ժամ որեւէ տեսակցություն թույլ չտալ, իրենք չէին կարողացել այցելել Հարությունյանին:

«Դա շատ ծանր դեպք էր, պետք է շատ զգույշ լինենք, որովհետեւ մի կայծ է պետք, որ անկառավարելի դառնան: Գիտեք, Ռուսաստանում հիմա մի քիչ ագրեսիան ավելացել է, կան խնդիրներ, կան մարդիկ, որոնք կուզենային մեր միությունը եւ մեզ արժեզրկել: Էմոցիայի տակ կարող էր վատ վերջավորություն ունենալ, մենք հանդիպեցինք բոլորի հետ, բացատրեցինք, որ դա դժբախտ պատահար էր: Մեր հիմնական արածն այն էր, որ խնդիրը գնաց այլ դաշտ: Հեշտ բան չի Ռուսաստանի երկու հիմնական ալիքներով կազմակերպել կարեւոր հաղորդում էդ վթարի մասին, ես բացատրեցի, ասացի, որ բոլորիս է դա պետք, բոլորիս խնդիրն է, վարորդը կարող էր ուրիշ ազգի լինել… Հետո, գիտեք ի՞նչ կա՝ մենք ունենք շատ չուզողներ՝ ադրբեջանցիներ, թուրքեր, իրենց մոտ ազգեր… Կացինը ձեռքին սպասում են, որ մենք մի հարցում սխալվենք, որ հարվածեն… Մենք շատ մեծ աշխատանք ենք տանում, որ լարվածությունը թուլացնենք, անցած տարի քսան- քսան ադրբեջանցի եւ հայ ինտիլիգենտներ հավաքեցինք, որ նստեն, իրար հետ խոսեն, որ լարվածությունը թուլանա »:

Պարոն Աբրահամյանն ասաց, որ ներկայումս Հրաչյա Հարությունյանի գործով լուրջ խնդիրներ կան. «Ցավոք սրտի, բավականին մեծ խնդիրներ կան հիմա… մեքենայի կառավարման խնդիրը… հիմա նայում են, որ տորմուզները աշխատել են՝ փորձագետներն են ասել: Կան խնդիրներ, որ մեր օգտին չեն, շատ ցավոք սրտի; Ուզում ենք քննիչին փոխել, որովհետեւ օբյեկտիվ չի, չի արել բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները: Մենք փորձում ենք այդ խնդիրները լուծել, տուժածների հետ խոսեցինք, բացատրեցինք… ովքեր կարիքներ ունեին՝ օգնություն ենք ցույց տվել:

Ես դա արել եմ ոչ որպես հայ, այլ որպես Ռուսաստանի քաղաքացի, էնպես չի, որ մեղքը մեր վրա ենք վերցնում եւ որպես հայ անում ենք: Հիմա Ռուսաստանի ամենալավ իրավաբաններն են զբաղվում այդ գործով: Որ իմանաք, թե ինչքան գումարներ են՝ կզարմանաք: Երեք փաստաբան են, ամեն մի փաստաբանի, որ համարվում են լավագույն փաստաբաններից, վճարվում է տասնյակ հազար դոլարներ… Վճարում եմ ես ինքս: Գործը ամեն օր մեր ուշադրության տակ է, հետեւում ենք»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031