Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորական ծառայությունից հրաժարված Եհովայի վկաներից ինը ազատ են արձակվել

Հոկտեմբեր 10,2013 17:03

2013թ. հոկտեմբերի 8-ին և 9-ին համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվող քսանինը Եհովայի վկաներից ինը ազատ են արձակվել, որոնցից ութը ազատվել է 2013թ. հոկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից առաջարկված համաներման շրջանակներում:

Համաներման արդյունքում ազատ արձակվեցին այն Եհովայի վկաները, ում պատժի ավարտին մնացել էր վեց ամիս կամ ավելի քիչ: Ազատազրկման վայրից դուրս եկած երիտասարդների ընտանիքները մեծ ուրախությամբ էին դիմավորում իրենց սիրելիների զավակներին:

2001թ. Եվրոպայի Խորհրդին անդամագրվելով՝ Հայաստանը պարտավորվել է

համաներում շնորհել ազատազրկման մեջ գտնվող համոզմունքի հիմնավորմամբ

զինվորական ծառայությունից հրաժարված բոլոր անհատներին, այլևս ոչ ոքի

չազատազրկել և ընդունել մի օրենք, որը հնարավորություն կտա կատարելու իսկական այլընտրանքային քաղաքացիական ծառայություն: Ցավոք, Հայաստանը թերացավ կատարել այդ պարտավորությունը: Փոխարենը՝ համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվող ավելի քան 380 անհատներ հետապնդման են ենթարկվել և դատապարտվել, որոնց ազատազրկման տարիների ընդհանուր հանրագումարը կազմում է ավելի քան 800 տարի:

2011թ. հուլիսի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի կողմից կայացվեց շրջադարձային վճիռ՝ Բայաթյանն ընդդեմ Հայաստանի գործով, որով սահմանվել է, որ համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից անկեղծ մղումներով հրաժարվող անհատներին հետապնդելն ու ազատազրկելը Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում է: Հաստատելով վերոնշյալ վճռում սահմանված իր դիրքորոշումը՝ համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվող 19 անհատների վերաբերյալ Եվրոպական դատարանը ևս երեք իրար հաջորդող վճիռներ է կայացրել ընդդեմ Հայաստանի, որոնք հրապարակվել են 2012թ. հունվարի 10-ին և նոյեմբերի 27-ին:

Ի վերջո, 2013թ. հունիսի 8-ին Հայաստանը կատարեց իր հանձնառումը և ընդունեց

իսկական այլընտրանքային քաղաքացիական ծառայության հնարավորություն ընձեռող օրենք:

Առայժմ համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվող թվով 20 Եհովայի վկաներ մնում են ազատազրկման մեջ: Նրանք ազատ կարձակվեն, երբ Հանրապետական հանձնաժողովը նոր օրենքով սահմանված կարգով ընթացք կտա այլընտրանքային քաղաքացիական ծառայության նրանց դիմումներին:

Տիգրան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031