Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազ Փիլոյանը ներկայացրել է հրաժարականի դիմում

Հոկտեմբեր 10,2013 17:17 Share

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Կորյուն Փիլոյանը երեկ հրաժարականի դիմումը ներկայացրել է անսպասելի, այն փոխանցելով գլխավոր դատախազի օգնականին: Նա անցնում է կենսաթոշակի եւ դիմումում նշել է այդ մասին:

Այսօր շրջանառվում էին գլխավոր դատախազի տեղակալներ Մնացական Սարգսյանի եւ Արամ Թամազյանի ազատման մասին լուրերը:

Սովորաբար, նման ազատումները նախագահի հրամանով են լինում, մինչ այս պահը նման տեղեկատվություն դեռ չկա:

Չնայած այսօր ողջ օրը Մնացական Սարգսյանի փոխարեն իր նշանակվելու համար շնորհավորանքներ էր ընդունում քաղաքի դատախազ Հրաչ Բադալյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. HAYK says:

    Դա կոչվում ա հրաժարականի դիմում, չնայած բոլորն էլ գիտեն, որ էդ կարգի ապրանքները ընդհանրապես միանգամյա օգտագործման են, իսկ սրան ինչքա՜՜՜ն երկար օգտագործեցին

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031