Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը փաստաբանների դժգոհության մասին` «Որեւէ երկիր չեք գտնի, որտեղ մեկից մի քիչ ավելի գումար վերցնեն, ու ինքը չդժգոհի» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 10,2013 17:47

«Դժգոհությունը այն բանի հետ է կապված, որ նախագծով նախատեսվում է, որ յուրաքանչյուր փաստաբան յուրաքանչյուր ամիս լրացուցիչ 5000 դրամ պետք է վճարի, կարծեք թե տեղին է: Դուք որեւէ երկիր չեք գտնի, որտեղ մեկից մի քիչ ավելի գումար վերցնեն, ու ինքը չդժգոհի»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, պատասխանելով այն դիտարկմանը, որ Փաստաբանների պալատի անդամները ավազակություն են համարում կառավարության այն որոշումը, ըստ որի փաստաբանները հավելյալ գումարներ պետք է վճարեն եւ դա ուղղակի բյուջե լցնել է:

«Այո այդպես է, ամբողջ աշխարհում փորձում են բյուջե լցնել, որեւէ  վատ բան չեմ տեսնում: Այդ գումարները ուղղվելու են իրավաբանական օգնություն ցուցաբերելուն»,-ասաց Հրայր Թովմասյանը:

Նախարարի ներկայացմամբ` կառավարություն ներկայացրած նախագծով, փաստաբանների պալատին չեն զրկում փաստաբաններին արտոնագիր տալու լիազորությունից:

Հրայր Թովմասյանը նաեւ հավելեց, որ Մռավյան դպրոցը  մոտ 15 օրից որպես փաստաբանական դպրոց կհանձնվի պալատին:

Լրագրողները նաեւ ճշտեցին, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում մամուլում շրջանառվող լուրը, ըստ որի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահի թեկնածուի` վերջին 10 տարում Հայաստանում բնակվելու վերաբերյալ: 

Նախարարն ասաց, որ մի շարք առաջարկներ են ստացել Ընտրական օրենսգրքի փոփոխության վերաբերյալ, իսկ նախագահի նստակեցության ցենզի վերաբերյալ առաջարկը ստացել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից, այլ ոչ թե Վիգեն Սարգսյանից:

Մանրամասն` տեսանյութում

 

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031