Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի դեպքերի բացահայտմանն ուղղված քայլերի առաջարկություն ՀՀ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին

Հոկտեմբեր 15,2013 18:49

2008 թ. մարտի 1-ի տխրահռչակ դեպքերից արդեն 5 տարի է անցել, սակայն 10 զոհերից և ոչ մեկի մահվան հանգամանքները չեն պարզվել, չեն հայտնաբերվել ու չեն պատժվել նրանցից և ոչ մեկի մահվան մեջ մեղավորները:

Պետական կառույցները, որոնք պիտի բացահայտեին անմեղ մարդկանց մահվան հանգամանքները արդեն մոռացության են մատնել մարտի 1-ը և այդ օրվա դեպքերը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, չուրանալով իր առաքելությունը՝ պաշտպանել Հայաստանում մարդու իրավունքները ցանկացած ոտնձգություններից, կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի նախաձեռնությամբ ևս մեկ անգամ փորձ է անում ներկայիս ղեկավարության ուշադրությունը հրավիրել զոհերի մահվան մեջ մեղավորների բացահայտմանը և պատասխանատվության ենթարկելուն:

Այս հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը գրություն է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին: Նամակում մատնանշվում են մի շարք քայլեր, որոնց միջոցով հնարավոր կլինի գտնել մեղավորներին:

Արթուր Սաքունցի ՝ Վահրամ Շահինյանին ուղղված նամակը ներկայացնում ենք  ամբողջությամբ:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031