Լրահոս
Օրվա լրահոսը

Նորեկները մարտական են մեկնարկել

Հոկտեմբեր 17,2013 13:58

Երեկ Երեւանի «Փյունիկ» ՖԱ, Աշտարակի եւ Աբովյանի քաղաքային մարզադաշտերում մեկնարկեց ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթի» խաղարկության 5-րդ մրցաշարը, որի նախնական փուլին մասնակցում են պետական կառավարման մարմինների 15 թիմեր:

Բոլոր թիմերն էլ ավելի քան մեկ ամիս պայքարելու են նախնական փուլի արգելքը հաղթահարելու, ապա նաեւ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր նվաճելու համար: Մասնակից գերատեսչությունների ճնշող մեծամասնությունն ավանդական դարձած այս մրցաշարի «հնաբնակ» է եւ պայքարի փորձ ունի: Սակայն ուրախացնում է, որ այս տարի նրանց միացել են եւս երկու թիմեր, որոնք մեկնարկը հաջող են սկսել: Խոսքը ՀՀ արտգործնախարարության եւ Հայաստանի դատական դեպարտամենտի թիմերի մասին է, որոնք առաջին անգամ մասնակցելով այս մրցաշարին՝ առավել քան համոզիչ հաղթանակ գրանցեցին իրենց օգտին: Արտաքին գործերի նախարարության ֆուտբոլիստները 11:2 խոշոր հաշվով պարտության մատնեցին ՀՀ սփյուռքի նախարարության թիմին, իսկ Հայաստանի դատական դեպարտամենտը ինն անպատասխան գնդակ անցկացրեց ֆինանսների նախարարության դարպասը:

Այսօր կայացած մյուս հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ:

ՀՀ պաշտպանության նախարարություն- ՀՀ առողջապահության նախարարություն՝ 2:1, ՀՀ ոստիկանություն- ՀՀ տարածքային կառավարման նախարարություն՝ 16:0, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն-ՀՀ գյուղատնտեսության նախարարություն՝ 4:3, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն-ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ 0:5:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031