Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանը ԱԺ-ի «ժուչոկներից» չի վախենում. «Թաքցնելու բան չունեմ»

Հոկտեմբեր 28,2013 19:42

Այսօր Aravot.am-ը ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ, խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեց՝ ԱԺ-ի տարածքում Դուք է՞լ եք գործընկերների հետ աչքով-ունքով խոսում, որովհետեւ ասում են՝ ԱԺ-ի միջանցքներում, անգամ ամեն ծառի, ամեն թփի տակ «ժուչոկներ» են տեղադրված:

ԱԺ-ի այգում «ժուչոկների» մասին հրապարակել էր «Հայկական ժամանակը»:  Աղվան Վարդանյանը վստահեցրեց, որ ինքը խորհրդարանի տարածքում «ժուչոկներ» չի նկատել. «Ես խոսում եմ հիմա, ինչպես խոսել եմ միշտ՝ հանգիստ, խաղաղ: Իմ ընկերների հետ խոսում եմ, շփվում եմ, որեւէ նման բաներ չեմ նկատել: Եթե, Աստված մի արասցե, նման բաներ էլ կան, դա մեր վարքագծի վրա չի ազդելու: Ես բացարձակ չեմ զգուշանա, որովհետեւ ինչ ասում եմ՝ հրապարակային եմ ասում, թաքցնելու բան չունեմ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031