Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր. «Դա Լևոնի հերթական բլեֆն ա»

Հոկտեմբեր 31,2013 14:27

«Դա Լևոնի հերթական բլեֆն ա էլի, մնում- մնում ա մի հատ մեր ժամանակներին ոչ հարիր ինչ-որ բաներ ա մոգոնում և ասում։ Ես, օրինակ, իրա էդ գրվածքից բան չհասկացա, թե ինչու Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանն` անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որ Սերժ Սարգսյանի հրաժարականն այլընտրանք չունի։ 

«Վերջին 22 տարվա ընթացքում, եթե գնահատելու լինեմ Սերժ Սարգսյանի էպոխան, բոլոր նախագահներից ամենավստահն է՝ վայելում է և իր կուսակցության հովանավորությունն ու վստահությունը, և ընդհանրապես ներքին և արտաքին միջավայրում նա ունի իր ձեռագիրը, գնում է հաստատուն քայլերով, և եթե ինչ-որ բաներ էլ էն չի, դա իրենից կախված չէ, դրանք միջազգային հարաբերություններ են, որտեղ ուզում է Սերժ Սարգսյանը լինի, ով ուզում է լինի, կլինի այնպես, ինչպես նրանք ուզում են, որովհետև նրանք իրենց քաղաքականությունն են վարում, մենք՝ մերը»,- ասաց ՀՀԿ պատգամավորը՝ հավելելով, որ դատապարտում է Տեր-Պետրոսյանի «այդ տոնը»։
Նրա խոսքով՝ եթե Սերժ Սարգսյանը նման հայտարարությամբ հանդես գար Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, սարսափելի փաստերով կգրեր. «Այն, ինչի մեջ Լևոն Տեր-Պետրոսյանը մեղադրում է Սերժ Սարգսյանին, դրա հիմնադիրն ինքն ա։ Ինչի մեջ մեղադրումա, էդ կետերը կարելի ա ավելի ընդարձակ՝ անուն-ազգանուններով, փաստերով ապացուցել, որ դրա հիմնադիրն ինքն է»: Պատգամավորը նաեւ էթիկայի տեսանկյունից սիրուն չի համարում, երբ նախկին նախագահն ինչ-որ բաներ է ասում գործող նախագահին։ Առաջին նախագահի արած այն արտահայտությունն էլ, որ Սերժ Սարգսյանի իշխանավարության յուրաքանչյուր օր կորուստ է Հայաստանի և Արցախի համար, Համլետ Հարությունյանն ասաց, որ նման պոպուլիստական և ծիծաղելի հայտարարություն կարող է անել մարդ, ով կտրված է իրավիճակից և վիրտուալ է նայում աշխարհին. «Ես ինքս կանգնած եմ եղել արցախյան շարժման ակունքներում և Սերժ Սարգսյանի նման Արցախի ճակատագրով մտահոգված անձնավորություն քիչ եմ ճանաչում՝ մանավանդ, որ նա իր կյանքով ապացուցել է դա»:
ՀՀԿ պատգամավորի խոսքով՝ գուցե Սերժ Սարգսյանին չի հաջողվում հասնել այն հաջողություններին, ինչը մենք ենք ուզում, բայց այդտեղ ոչ Տեր-Պետրոսյանի, ոչ Քոչարյանի և ոչ էլ Սարգսյանի մեղքն է։ Նա կարծում է, որ պետք է գնահատել նախագահի կատարած աշխատանքը, որ կարողանում է այս ծանր իրավիճակում դիմագրավել առկա վտանգներին. «Օրինակ, ես հարց եմ տալիս Լևոն Տեր-Պետրոսյանին, ի՞նչ անի Սերժ Սարգսյանը, որպեսզի արգելի Ադրբեջանի դիպուկահարներին կրակել խաղաղ բնակչության վրա։ Էս հարցին ո՞վ կարող է պատասխանել»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031