Լրահոս
Օրվա լրահոսը

Խմբակցությունները կտարածեն հայտարարության համատեղ տեքստ

Նոյեմբեր 15,2013 15:27

Ինչպես հայտնի է, ժամը 1500-ին պատգամավորները կրկին պետք է հավաքվեին խորհրդարանի նիստերի դահլիճում, որպեսզի վերջնականապես հստակեցնեին՝ ի վերջո քվորում ապահովվո՞ւմ է եւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի  ներդրման շուրջ առաջացած անհամաձայնությունները հարթելու նպատակով արտահերթ նիստը գումարվել՞ու է, թե՞ ոչ: Այս անգամ եւս քվորում չապահովվեց: Նիստը, փաստորեն, տապալվեց:

Այս պահին ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները, ովքեր նախաձեռնել էին արտահերթը, հավաքվել են ՀՅԴ խմբակցության սենյակում՝ հստակեցնելու համար իրենց հետագա անելիքները: Խմբակցությունները կտարածեն հայտարարության համատեղ տեքստ: Չի բացառվում, որ նոր ստորագրահավաք սկսեն եւս մեկ արտահերթ նիստ անցկացնելու համար:

Aravot.am-ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ հայտարարության տեքստում  ինքն ու իր գործընկերները քաղաքական մեծամասնության կեցվածքը գնահատում են իբրեւ բացահայտ արհամարհանք Սահմանադրության, քաղաքական փոքրամասնության սահմանադրական իրավունքներն իրացնելու հնարավորությունն ի չիք դարձնող եւ բաց քննարկումներից խուսափելու քայլ, ինչպես նաեւ անհանդուրժողականության դրսեւորում եւ խորհրդարանի դերը նսեմացնելու հերթական փորձ: Խորհրդարանական ընդդիմադիրները գտնում են, որ այդ համակարգի ներդրման բացասական հետեւանքները կրելու են ՀՀ բոլոր քաղաքացիները՝ ներկա եւ ապագա սերունդները, ու դատապարտում են քաղաքական մեծամասնության անհանդուրժողական կեցվածքը:

Խորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները նաեւ կոչ են անում ՀՀ քաղաքացիներին՝ մասնակցել այն պայքարին, որն ուղղված է արժանապատիվ ծերություն ունենալուն եւ ՀՀ քաղաքացու իրավունքի ապահովմանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930