Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյան. «Քաղաքական ասպարեզում նվաճումները դեռ առջեւում են»

Նոյեմբեր 16,2013 20:34

Այսօր «Դինամո» մարզադահլիճում կայացած «Երիտասարդ քաղաքական, պետական գործիչներ»-«Ուսանողներ» հանդիպմանը մասնակցում էր նաեւ ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը:

Որ սպորտը նրա կյանքում անփոխարինելի տեղ ունի, գիտեի դեռ 1999 թվականին, երբ նրա եւ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի հետ միասին գտնվում էի ԱՄՆ-ում՝ Հյուսթոնում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում:

Արթուր Գեւորգյանը մարզական կարիերայի ընթացքում մասնակցել է երկու օլիմպիական խաղերի՝ մեկ անգամ գրավելով 5-րդ տեղը, չորսական անգամ՝ աշխարհի ու Եվրոպայի առաջնության,  դարձել Եվրոպայի մրցանակակիր, հաղթել է բազմաթիվ միջազգային մրցաշարերում: Հարցիս, թե սպորտում նվաճումների պակաս չունի, իսկ քաղաքականությունո՞ւմ, Արթուր Գեւորգյանը հակադարձեց. «Քաղաքական ասպարեզում հաջողությունները դեռ առջեւում են»:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930