Չորս օր հոգնեցուցիչ ճանապարհ անցնելուց հետո Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հասել է Բրազիլիայի Իգուասու քաղաք, որտեղ անցկացվում է Աշխարհի գավաթի խաղարկությունը։
Մեր բռնցքամարտիկներից երեքը արդեն անցկացրել են առաջին մենամարտերը ու երեքն էլ մեկնարկել են հաղթանակով։ 60 կգ քաշային կարգում Արթուր Բազեյանը առավելության է հասել Արգենտինայի ներկայացուցիչ Սանտյագո Ցելեսի նկատմամբ, Արարատ Հարությունյանը 70 կգ քաշային կարգում պարտության է մատնել թունիսցի Զակարիա Ռոմդուհանիին, իսկ 90 կգ քաշային Նարեկ Մանասյանը հաղթել է վենեսուելացի Վիլմեր Ռոխասին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ




















































