Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է բջջային հեռախոսների մաքսանենգության դեպք` մաքսավորների մասնակցությամբ

Նոյեմբեր 29,2013 21:17

2013 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ ՄԴՊ և ԿՄՀ վարչության աշխատակիցները, Դուբայ-Երևան չվերթով ժամանող ուղևորների մաքսային հսկողությունն անցնելուց հետո, «Զվարթնոց» օդանավակայանի վարչական շենքին հարակից ավտոկայանատեղիում կանգնեցրել և ստուգման են ենթարկել նույն չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիներ (եղբայրներ) Արթուր Գագիկի Ավետիսյանի և Արմեն Գագիկի Ավետիսյանի ուղեբեռներն ու հագուստը, որտեղից հայտնաբերվել են մաքսային ծառայության աշխատակիցներ Ռոբերտ Գյոժգյանի, Արթուր Բաբայանի, Սարգիս Դանիելյանի և Բաբկեն Լևոնյանի թողտվությամբ առանց հայտարարագրման ՀՀ մաքսային սահմանով տեղափոխված և «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային հսկողության գոտու «Կարմիր ուղի»  ընթացակարգով դուրս բերված 52 հատ IPhone և Sony Xperia մոդելի բջջային հեռախոսներ և 6 հատ Sony playstation տեսակի խաղային համակարգիչ:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան says:

    Կախեք էդ բոլորին…հեռախոս, հա՞..յա…ինչի՞ հետեւից եք ընկել,…հատուկ քննչական….չէ մի…. թերմաշ մտածելակերպ, թերմաշ բարքեր…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930