Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելիք-Շահնազարյանը խորհուրդ է տալիս շարունակել ակցիաները

Դեկտեմբեր 03,2013 13:46

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, անդրադառնալով երեկվա բողոքի երթին, կարծիք հայտնեց, որ դրանք նպաստում են քաղաքացիական հասարակության զարգացմանը. «Խորհուրդ եմ տալիս շարունակել այդ ակցիաները: Դրանք հասարակական գործողություններ են: Ակցիաները թող ազդանշան լինեն մեր ռազմավարական գործընկերոջը, տվյալ պարագայում Ռուսաստանին` հասկանալու, որ Հայաստանում կա նաև հակառակ կարծիք, և ինչ-որ հարցերում այն կարող է գերակշռել»:

Խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա այցի արդյունքներից և ձեռքբերված պայմանավորվածություններից` Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ դրանով ամփոփվեց Հայաստանի արտաքին քաղաքականության ուղենիշը: Ըստ քաղաքագետի` գազի գնի իջեցումը լուրջ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության զարգացման համար:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031