Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «ԱԺ որոշ պատգամավորներ դպրոց չեն ավարտել, կարդալ չգիտեն» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 04,2013 17:29

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր ցուցարարներին պատմեց, որ  պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու նախագծի քվեարկությունից առաջ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իշխանությունը դեմ է այդ նախագծին:

«Հայտարարեց,  որովհետեւ վախենում էր, որ իրենցից մի քանի պատգամավոր մեզ նման կքվեարկեին, որ ՕԵԿ-ից կամ ՀՀԿ-ից ոչ մեկը չշփոթի, կոճակների տեղը չմոռանան եւ դեմ քվեարկեն»,- ասաց պարոն Մանուկյանը:

Ցուցարարներն էլ «ամոթ Գալուստ» գոռացին ու սուլեցին: Պարոն Մանուկյանն էլ շարունակեց. «Նրանցից շատերը նույնիսկ կողմ կամ դեմ կարդալը չգիտեն, մարդիկ կան, որ դպրոցն էլ չեն ավարտել, գրագիտություն չունեն ու չգիտեն` ինչի մասին է խոսքը: Եւ այնտեղ մինչեւ նրանց չեն հրահանգում, չգիտեն` ինչ անեն: Իշխանությունն իր դեմքը հստակ նորից ցույց տվեց, որ իրենք գող են, թալանչի են, Հայաստանի բնակչության մասին մտածելու որեւէ խնդիր չունեն»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ԱԺ չորս խմբակցությունների պատգամավորները ստեղծել են աշխատանքային խումբ, որը քննարկելու է պայքարի հաջորդ քայլերը. «Մենք դիմում ենք Սահմանադրական դատարան` այս ամենի հակասահմանադրականությունն ապացուցելու համար»:

Zaruhi_postanjyan«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, որ դեռ իրավական առումով հաջողություններ չունեն, բայց դրական է, որ ակտիվիստների կողմից ճնշումները շարունակվում են. «Պետք է  կազմակերպվենք եւ բոլոր աշխատանքային կոլեկտիվներում ստեղծենք աշխատանքային խմբեր` համազգային գործադուլ անցկացնելու վերաբերյալ»:

Ակտիվիստներն էլ սկսեցին գոռալ «գործադուլ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031