Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի ԱԱԳ-ը տեղեկություններ է հավաքում աշխարհում 5 միլիարդ բջջային հեռախոսների գտնվելու վայրի մասին. «Վաշինգտոն Փոստ»

Դեկտեմբեր 05,2013 22:44

amerikayidzayn.com․ ԱՄՆ-ի անվտանգության ազգային գործակալությունն օրական տեղեկություններ է հավաքում աշխարհում մոտ 5 միլիարդ բջջային հեռախոսների, ներառյալ ԱՄՆ-ի քաղաքացիներին պատկանող բջջային հեռախոսների գտնվելու վայրի մասին:

Այս մասին հաղորդել է «Վաշինգտոն Փոստ» ամերիկյան պարբերականը՝ վկայակոչելով տարբեր աղբյուրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի ԱԱԳ-ի պայմանագրային նախկին ծառայող Էդվարդ Սնոուդենի կողմից հրապարակված փաստաթղթերը:

Պարբերականի համաձայն, Ազգային անվտանգության գործակալության կողմից ամերիկացիների բջջային հեռախոսների գտնվելու վայրի մասին տեղեկությունների հավաքումը կանխամտածված չէ. նման տեղեկությունները գործակալությունը ձեռք է բերում «պատահականորեն»:

Հոդվածում մեջ է բերվում ԱՄՆ-ի ԱԱԳ-ի ղեկավարներից մեկի խոսքը, որի համաձայն գործակալությունը բջջային սարքերի գտնվելու մասին տեղեկությունների հսկա ծավալներ է ստանում՝ շնորհիվ աշխարհում ինչպես ամերիկյան, այնպես էլ օտարերկրյա բջջային ցանցերն իրար միացնող մալուխներին ունեցած միացումներին:

 

Մանրամասները՝ amerikayidzayn.com կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031