Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ խմբակցության բոլոր պատգամավորները քվեարկել են դեմ․ Տիգրան Ուրիխանյան

Դեկտեմբեր 12,2013 21:34

Հարգելի գործընկերներ.

Հերթական անգամ ստիպված լինելով կանխել ապատեղեկատվությունը՝ տեղեկացնում եմ ձեզ, որ 2014թ. ՀՀ պետական բյուջեի նախագծին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները քվեարկել են դեմ, առանց որևէ բացառության: Ինչ վերաբերում է որոշ լրատվամիջոցների կողմից տարածված ապատեղեկատվությանը, թե իբր ԲՀԿ խմբակցության անդամ Հարություն Ղարագյոզյանը քվեարկել է ձեռնպահ, ապա այն որևէ կապ չունի իրականության հետ:

Իրականում տեխնիկական խնդրի պատճառով պատգամավորի քվեարկությունը արձանագրվել է որպես ձեռնպահ, ինչից անմիջապես հետո Հ. Ղարագյոզյանը ԱԺ կանոնակարգի համաձայն տեղեկացրել է քարտուղարությանը, որ քվեարկել է դեմ, ինչն էլ արձանագրված է ԱԺ պաշտոնական կայքում:

 

Հարգանքով՝

ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու

ԱԺ պատգամավոր՝ Տ. Ուրիխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031