Լրահոս
Օրվա լրահոսը

2016 թվականին ժամանող ուղևորների քանակը շուրջ 8500-ով գերազանցել է մեկնող ուղևորների քանակին

Հունվար 13,2017 13:24

2016 թվականին 2015 թվականի համեմատ Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում գրանցվել է ուղևորահոսքի 10,4 տոկոս աճ կամ ուղևորահոսքի տարբերությունը կազմել է շուրջ 200 000 մարդ:

2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 2 105 540 մարդ՝ նախորդ տարվա ուղևորահոսքը գերազանցելով 12 տոկոսով:

Ինչպես և կանխատեսվում էր, 2016 թվականին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը հատել է 2 միլիոնի շեմը՝ 1992 թվականից ի վեր գրանցելով ամենաբարձր ցուցանիշը:

2016 թվականին Երևանից մեկնել է 1 048 153 ուղևոր և ժամանել է 1 057 387 ուղևոր, իսկ 2015 թվականին մեկնածների թիվը կազմել է 944 373 ուղևոր, ժամանածներինը՝ 935 294 ուղևոր:

2016 թվականին ժամանող ուղևորների քանակը շուրջ 8500-ով գերազանցել է մեկնող ուղևորների քանակին:

2016 թվականի դեկտեմբեր ամսին ուղևորահոսքը կազմել է 189 018 մարդ՝ գրանցելով 23,4 տոկոս աճ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշի համեմատ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2016 թվականին բեռնափոխադրումը կազմել է 18 269 տոննա ապրանք, որը 80,4 տոկոսով ավելին է, քան 2015 թվականին է եղել:

2016 թվականին «Զվարթնոց» օդանավակայանում տեղի է ունեցել 9266 թռիչք- վայրէջք՝ գրանցելով 2,8 տոկոս աճ նախորդ տարվա ցուցանիշների համեմատ:

Ութ ամսվա դադարից հետո վերագործարկված Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2016 թվականին ուղևորահոսքը կազմել է 12 421 ուղևոր, բեռնափոխադրումը՝ 4,2 տոննա ապրանք: 2016 թվականի դեկտեմբեր ամսին ուղևորահոսքը կազմել է 2557 մարդ:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031