Լրահոս
Օրվա լրահոսը

Խեղդամահ արված կնոջ երեխաները կտեղափոխվե՞ն Սոչի

Հունվար 17,2014 19:27

Հունվարի 13-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղում պայմանագրային զինծառայող, 28-ամյա Հովսեփ Իսրայելյանը խանդի պատճառով խեղդամահ է արել իր կնոջը՝ 26-ամյա Հասմիկ Զաքինյանին: Հովսեփ Իսրայելյանը կալանավորված է, ընտանիքի երկու զավակները՝ 6-ամյա աղջիկը  եւ 4 տարեկան տղան ներկայումս գտնվում են  Տավուշ գյուղում՝ Հովսեփի  հորաքրոջ  տղայի տանը:

Տավուշի գյուղապետ Արթուր Հովհաննիսյանից տեղեկացանք,  որ հունվարի 26-ին Սոչիից  Տավուշ է ժամանելու  Հովսեփի հայրը՝ 51-ամյա Բորիկ Իսրայելյանը:  Վերջինս մասնակցելու է իր հոր մահվան տարելիցի արարողությանը, նաեւ  զբաղվելու է  որբ մնացած թոռների խնամակալությունը ստանձնելու գործով,  այդ առթիվ հանդիպելու է Հասմիկ Զաքինյանի ծնողների հետ:  Տավուշի գյուղապետը հայտնեց, որ Հովսեփի մայրը վաղ է մահացել,  դրանից հետո Բորիկը  համերկրացու  հետ ամուսնանալով՝  տեղափոխվել է  Ռուսաստան: Մոտ 7 տարի առաջ Հովսեփն իր կնոջ  հետ տեղափոխվել է հոր մոտ, շուրջ  2 տարի առաջ աշխատել Սոչիում, նրա  դուստրը ծնվել է  այնտեղ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031