Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղին է մեր մարդկանց տարակուսանքը՝ մինչեւ ե՞րբ. «Ազգ»

Նոյեմբեր 20,2026 10:08 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանյան հանրությունը, անգամ իշխանության ներկայացուցիչների խոսույթով, մի իրավիճակում է հայտնվել, որը դժվար է նույնիսկ մասամբ ընդունելի համարել: Հենց թեկուզ թիվ 1 պաշտոնյայի այն հայտարարության առումով, որ ՀՀ շարքային քաղաքացիներն անգամ չգիտեն, որ իրենք տասնյակ հազարավոր դոլարների են տիրապետում, ի դեմս իրենց բնակարանների մեկ-երկու տասնամյակ առաջվա գների: Ոչի՞նչ, որ այդ բնակարանները տասնամյակներով չեն խնամվել, դռներն ու լուսամուտները հիմնավոր վերանորոգման կարիք ունեն, սանտեխնիկան փոխել է պետք, էլեկտրագծերը հուսալի չեն, հատակն ու տանիքն էլ այն չեն, չխոսելով դրանց երկրաշարժադիմացկունությունից:

Նման տարօրինակությունների վերջը մեզանում չի ավարտվում: Տեսեք հանրության շրջանակներում դեպքից դեպք թե հաճախ է խոսվում ՀՀ պարենային անվտանգության խնդրից, թողարկվող ու փոքրից մեծերի կողմից սպառվող սննդի որակից: Վերցնենք կաթնամթերքը, որոնցից ասենք «լոռի» եւ «չանախ» պանիրները շաբաթներ առաջ առեւտրացանցն առաջարկում էր 1200-1300 դրամով: Սա այն պարագայում, երբ երկրում կովերի գլխաքանակի կտրուկ նվազում է տեղի ունեցել, 320 հազար գլխից իջել է 200 հազար գլխի, դրանց կաթնատվության նվազագույն աճի պայմաններում՝ 2400 տարեկան լիտրից 2500 լիտրի: Պարզից էլ պարզ է, որ ՀՀ մեկ բնակչի հաշվով տարեկան մոտ 300 լիտր կաթի արտադրությունը հարկ է առժամանակ մոռանալ, իսկ ահա կաթնամթերքի գների բարձրացումը աչքի առաջ ունենալ, որն անգամ «կաթ պարունակող մթերք» պիտակով առաջարկվելու պարագայում իր պահանջարկը չի կորցնում, վաճառվում է ու գնվում, անկաթի լիտրը 1000 դրամով ներկայացվելու պարագայում: Դե եթե թանկ է, ուրեմն ինքն է տրամաբանությամբ էլ գործընթացները շարունակվում են, ինչպես ասենք՝ մեզանում առկա մեղրի պարագայում, որի կգ-ը մի քանի տարի առաջվա 2500 դրամի դիմաց հիմա առաջարկվում է 5000-7000 դրամով:

Ոչ հեռավոր տարիներին Երեւանի ծայրամասերից կենտրոն հասնելու համար տաքսու վարորդը 600-700 դրամ էր պահանջում, հիմա` դրա եռապատիկը: Հասկանալի է, որ ավտոմեքենաների որակն է փոխվել, վառելիքի գինն է բարձրացել, վարորդներն էլ յուրօրինակ են դարձել այնքան յուրօրինակ, որ նոր գինը սահմանելիս նկատի ունեն երեւանյան խցանումներում անհարկի կանգառները, ծախսված անտեղի վառելիքը, տարօրինակ գծանշումները, այլեւայլ հանգամանքներ, որպիսիք հայաստանյան տնտեսվարությունը հաշվարկել չի պատրաստվում, քանզի արհեստական բանականությունն անգամ դրանցից գլուխ չի հանում: Իսկ շարքային, հետն էլ հասարակ տաքսու վարորդը հանում է, նա գիտի, գիտի բացատրելու ու վեճի բռնվելու մի պատրաստվեք, առավել եւս՝ երբ նա գնահատում է այս ու այն նախարարի խոսքն ու գործը, վկայակոչում իր նախորդ հաճախորդի ասածները ահա ձեզ ու մեզ լռությամբ առաջնորդվելու անհրաժեշտություն:

Աստծո յուրաքանչյուր պահն ու օրը այսօրինակ իրողությունների ու իրադարձությունների միամտից մինչեւ բարդ շարան է հիշեցնում, այնպես որ տեղին է մեր մարդկանց տարակուսանքը՝ մինչեւ ե՞րբ:

Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30