Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառնում են լրագրողի լուսանկարները Անժելա Սարգսյանի լուսանկարների պես դարձնել ու տարածել (Տեսանյութ)

Փետրվար 14,2014 14:48

Այս պահին ՀԱԿ համախոհները Մաշտոցի պողոտայում մարտի 1-ի ՀԱԿ հանրահավաքի մասին են իրազեկում: Իրավապաշտպան, ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարին անցորդներին տեղեկացնում է, որ նախօրեին հենց այս պողոտայում են ՀԱԿ ակտիվիստները բռնությունների ենթարկվել:

Ani Gevorgyan

Նա դատապարտում է նաեւ ոստիկանական բաժանմունքում լրագրող Անի Գեւորգյանին ապտակող ոստիկանի քայլը. «Բոլորս խստագույնս դատապարտում ենք լրագրողների նկատմամբ բռնությունները: Այս ակցիայով հայտարարում ենք այն իրավունքը, որը խոչընդոտել են իշխանության շրջանակների խուլիգան անձինք»:

Lragir.am կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանն էլ պատմեց, որ ՀԱԿ ակտիվիստների հետ միջադեպ ունեցած երիտասարդներին՝ ՀՀԿ երիտթեւի եւ Ագրարային համալսարանի ուսխորհրդի անդամներին, ինքն է առաջինը բացահայտել, ինքնությունը պարզելուց հետո՝ նրանց նկարները տարածել Ֆեյսբուքում, իսկ հենց հաջորդ առավոտյան 10-15 սպառնալիք պարունակող նամակներ է ստացել՝ այդ ֆոտոները վերացնելու պահանջով: Նրա խոսքով՝ սկզբում խնդրանքի, հետո հայհոյախառն սպառնալիքների ձեւով սպառնացել են Ֆեյսբուքից չհանելու դեպքում Անժելա Սարգսյանի նկարների նման սարքել եւ տարածել նրա անձնական նկարները, սպառնացել են նաեւ վնասել ընտանիքի անդամներին:

Թեհմինեն ասաց, որ դիմելու է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, իսկ ՀՀԿ-ականների նկարները չի պատրաստվում հանել Ֆեյսբուքից:

Ակցիան մոտենում է ավարտին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728