Լրահոս
Օրվա լրահոսը

Անակնկալ՝ երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնի նախօրեին

Փետրվար 14,2014 20:31

Սուրբ Սարգսի տոնի նախօրեին Երևանի քաղաքապետարանը հերթական անակնկալն էր պատրաստել մայրաքաղաքի երիտասարդության համար: Կարապի լճի հարակից տարածքը զարդարվել էր սիրո խորհրդանիշ գեղեցիկ սրտերով: Հայ Առաքելական եկեղեցու Սրբերից Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և նրա հավատարիմ 14 զինվորների տոնը տարեցտարի ավելի ու ավելի է արժևորվում ու երիտասարդության շրջանում վերածվում իսկական տոնախմբության:

Եվ քանի որ գեղեցիկ այս տոնի նախորդ երեկոյան, համաձայն ժողովրդական սովորության, երիտասարդները նաև աղի բլիթ են ուտում, որպեսզի սրբի բարեխոսությամբ երազում տեսնեն իրենց ջուր տվող կյանքի ապագա ընկերոջը, երիտասարդ տղաներն ու աղջիկները, շնորհավորելով տոնի կապակցությամբ, զբոսնող երիտասարդներին աղի բլիթներ են բաժանել: Երիտասարդները նաև հնարավորություն են ունեցել գրի առնելու իրենց սիրո խոստովանություններն ու դրանք զետեղելու տեղակայված սրտերում: Սիրո լավագույն խոստովանության հեղինակը Երևանի քաղաքապետարանի կողմից կարժանանա խրախուսանքի

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728